JOB DESCRIPTION: 
էվոկաբանկը փնտրում է Գործառնական համակարգերի ադմինիստրատոր: Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, նաև պատասխանատվության բարձր զգացում:
RESPONSIBILITIES: 
- Բանկի Համակարգում աշխատակիցների համար բացել «hամակարգի օգտագործող», կարգավորել հասանելիությունները և աշխատանքային իրավասությունները;
- Իրականացնել նոր աշխատանքային կայանների վրա համակարգի սարքինացում և կարգաբերում;
- Իրականացնել աշխատակայանների վրա համակարգի անհրաժեշտ մոդուլների, տեղեկատուների սարքինացում ու կարգաբերում՝ աշխատանքների ավտոմատացման նպատակով;
- Ղեկավարել համակարգում փաստաթղթերի, ձևանմուշների էլեկտրոնային շրջանառության վրա ազդող պարամետրերը, ձևավորել և կարգավորել MS Word ու MS Excel ծրագրեր արտահանվող ֆայլերը;
- Ղեկավարել ՕԼԱՊ ենթահամակարգի բանաձևերը և տվյալները;
- Համակարգի շահագործման և սպասարկման հետ կապված խնդիրները բացահայտել և ներկայացնել առաջարկություններ;
- Իրականացնել հիմնական սերվերի վրա համակարգի ընթացիկ տարբերակի պարբերական թարմացումների, ծրագրային սկրիպտերի սարքինացում;
- Փորձարկել համակարգի պահուստային սերվերը` տեխնիկական և ծրագրային պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով;
- Իրականացնել աշխատակիցների ուսուցում և մշտական խորհրդատվության տրամադրում՝ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես գործառնական համակարգերի ադմինիստրատոր;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Բանկ ծրագրի լավ իմացություն;
- Միջանձնային և թիմային զարգացած հմտություններ;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական համակարգերի ադմինիստրատոր»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում: