JOB DESCRIPTION: 
Evoca-ն փնտրում է Գործառնական Ռիսկերի Կառավարման թիմի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու ռիսկ մշակույթի գնահատման և տարածման, ինչպես նաև ԳՌ դաշբորդի պատրաստման համար:
RESPONSIBILITIES: 
- Գործառնական ռիսկերի բացահայտում, գնահատում և մոնիթորինգ;
- Գործառնական ռիսկերի կառավարման իրավական ակտերի մշակում;
- Պատահարների բազաների հավաքագրում, վարում և վերլուծություն;
- KRI-ների սահմանում, արդյունքների վերլուծություն, դեշբորդերի պատրաստում;
- RCSA գործընթացի իրականացում և թեստավորում;
- Բիզնես գործընթացների գույքագրում և քարտեզագրում;
- Ռիսկ մշակույթի գնահատում` արդյունքների հիման վրա առաջարկների ներկայացում;
- Բանկի աշխատակիցների համար թրեյնինգների իրականացում;
- Սերտ համագործակցություն բանկի այլ ստորաբաժանումների հետ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում;
- Վիճակագրության, հավանականության տեսության, և գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն;
- Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն;
- «ՀԾ-Բանկ» ծրագրի իմացություն,
- Ռիսկերի կառավարման FRM, FRR, PRM կամ այլ միջազգային սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Python, SQL կամ R ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական ռիսկերի կառավարման թիմի ղեկավար»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.