JOB DESCRIPTION: 
Կուլտիվա ընկերությունը փնտրում Գործավար, ով կիրականացնի ընկերության փաստաթղթաշրջանառությունը։
RESPONSIBILITIES: 
- Ապահովել ընկերության փաստաթղթաշրջանառությունը;
- Կատարել թարգմանություններ;
- Ուղղորդել նամակները և զանգերը;
- Իրականացնել ընկերության կողմից ներկրված ապրանքների տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր, ինչպես նաև դրանց քանակների ստուգում;
- Հավաքագրել և պահպանել ընկերության կողմից հաճախորդներին մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալների բազան;
- Իրականացնել ընկերության լոգիստիկայի կազմակերպում և ապահովում՝ կապված սեմինարների, դասընթացների, կոնֆերանսների վարչական փաստաթղթերի մշակման հետ;
- Ապահովել հայտարարությունների, հոդվածների և այլ նյութերի հրապարակումը ընկերության կայքում;
- Աջակցել ընկերության ընթացիկ աշխատանքներին;
- Կատարել վերադասի կողմից տրված ընթացիկ հանձնարարությունները:
REQUIRED QUALIFICATIONS: 
- MS Word, Excel և Power Point ծրագրերի իմացություն;
- Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու կարողություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անգլերենի իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականն (CV) ուղարկել *****.********@*******.** էլ․ հասցեին՝ նամակի վերնագրի դաշտում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Գործավար») կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել ընկերության գլխամասային գրասենյակ. հասցե՝ Երևան 0037, Ազատության 1/21։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Կուլտիվա ՓԲԸ-ն զբաղվում է գյուղատնտեսական սարքերի և սարքավորումների վաճաքով։ Ընկերությունը հանդիսանում է John Deere, DeLaval, ShakTiman, Farmtrac, Agromaster, Grillo և Ar-kanud ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: