TERM: 
Ամբողջ
JOB DESCRIPTION: 
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է Հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք Երևան քաղաքում։
Աշխատանքի սկիզբը՝ հոկտեմբերի 1, 2025թ․
Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 22
RESPONSIBILITIES: 
- Ստեղծել բովանդակություն ՀՕՖ-ի ծրագրերի մասին՝ առցանց հարթակներում և տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելու համար՝ ներառյալ մամուլի հաղորդագրություններ, բլոգային և սոցմեդիա գրառումներ։
- Պլանավորել ու հարցազրույցներ իրականացնել ՀՕՖ-ի տարբեր ծրագրերի մասնակիցների/շահառուների, ծրագրի ղեկավարների և համայնքների ներկայացուցիչների հետ։
- Պարբերաբար ճամփորդել Հայաստանի մոտ և հեռավոր բնակավայրեր՝ ՀՕՖ-ի ծրագրերի մասին լուսանկարներ, տեսանյութեր և հաղորդակցման այլ նյութեր հավաքագրելու նպատակով։
- Աջակցել ՀՕՖ-ի ԱՄՆ-ի թիմին՝ հաղորդակցման տարբեր նյութեր, լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստելու և ժամանակին տրամադրելու հարցում։
- Աշխատել տեղի լրատվամիջոցների և տեսա/լուսանկարահանող թիմերի հետ՝ նպատակային տեսաֆիլմեր/տեսանյութեր և ֆոտոպատմություններ ստանալու համար։
- Համակարգել դոնորներին ուղղված նամակներն ու բացիկները՝ Գոհաբանության և Սուրբ Հարության տոնին ընդառաջ։
- Իրականացնել թարգմանություններ և աջակցել Հայաստանի և ԱՄՆ-ի թիմերին՝ ըստ պահանջի։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում:
- Աշխատանքային փորձ հաղորդակցության, հանրային կապերի և մեդիայի ոլորտներում, ցանկալի է հասարակական դաշտում։
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն։
- Սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության ոլորտներում լսարանի ներգրավվածության փորձառություն/հմտություն:
- Հայերեն և անգլերեն լեզուներով տեքստեր մշակելու և խմբագրելու գերազանց կարողություն։
- Բարձր կարգապահություն և կազմակերպվածություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ, տարաբնույթ առաջադրանքներ սահմանված ժամկետում կատարելու ունակություն։
- Թիմային աշխատանքի, հաղորդակցման և համագործակցության գերազանց ունակություն։
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV/resume և մոտիվացիոն նամակ ուղարկել ****@***.** էլեկտրոնային փոստին մինչև սույն թվականի սեպտեմբերի 19-ը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.