TERM: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ` 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-17:00)
JOB DESCRIPTION: 
Ակվատուս ընկերությունը փնտրում է թեկնածու հաշվապահի թափուր հաստիքի համար։
RESPONSIBILITIES: 
- Կազմել հաշվապահական սկզբնական փաստաթղթեր;
- Կատարել հաշվապահական ձևակերպումներ՝ սկզբնական փաստաթղթերի հիման վրա;
- Լրացնել դրամարկղի գրքերը;
- Դուրս գրել, ձևակերպել հաշիվ ապրանքագրերը;
- Ապահովել պահեստի շարժը և վերահսկել անհրաժեշտ պահեստային մնացորդները;
- Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ;
- Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ (MS Office);
- ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել ինքնակենսագրություն (CV) ****@*******.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Ակվատուս ընկերությունը հիմնադրվել է 15 տարի առաջ: Ակվատուսը պատրաստում և ներմուծում է Հայաստանյան շուկա շոգեբաղնիքներ և լողավազաններ: Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում «Գոլդս Ջիմ» ֆիտնես կենտրոնի լողավազանի շինարարությունը: Լրացուցիչ տեղեկության համար, հետևեք հղմանը՝
http://aquatus.am/en/ :