TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահ:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում;
- Կատարել գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում;
- Հաշվառել դրամարկղային գործառնությունները և ձևակերպել բանկային գործարքներ;
- Դուրս գրել, ձևակերպել հաշիվ ապրանքագրեր;
- Մուտքագրել, ձևակերպել ստացված հաշիվ/ ապրանքագրերը;
- Իրականացնել ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ);
- Իրականացնել եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և ինքնարժեքի ձևավորում;
- Հաշվառել ապրանքանյութական պաշարների մուտքերը և ծախսերը;
- Իրականացնել ստացված ծառայությունների հաշվառում;
- Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում;
- Կազմել անշարժ գույքի հարկի, վիճակագրական և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվություններ;
- Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ;
- Առնվազն 3 տարվա հաշվապահի մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Excel); հայկական ծրագրերի՝ ՀԾ–ի գերազանց իմացություն;
- Հարկային օրենսդրության և կարգերի, ինչպես նաև ՖՀՄՍ-երի կիրառման իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն;
- Ուշադրություն մանրամասերի և ճշգրտության նկատմամբ;
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@********.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային