JOB DESCRIPTION: 
«Ճառագայթ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի, ով իրականացնելու է ընկերության ընդհանուր հաշվապահական հաշվառումը, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի վերահսկողությունը:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը; մշակել և պահպանել Ֆինանսական տվյալների բազաները;
- Ձևակերպել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները և մուտքագրել ՀԾ;
- Ստուգել և ճշգրտել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալները;
- Համակարգել կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը;
- Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և կատարել ֆինանսական վերլուծություններ;
- Իրականացնել հաշվապահական տեղեկատվության վերլուծություն;
- Կազմել ճշգրիտ և ժամանակին ներկայացնել ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի և այլնի վերաբերյալ վիճակագրական և հարկային հաշվետվություններ;
- Իրականացնել նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում;
- Իրականացնել պահեստի շարժի վերահսկում;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆիզիկամաթեմաթիկական, հաշվապահական, ֆինանսների ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (ցանակալի է շինարարության ոլորտում);
- ՀՀ Հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- Հայերենի գերազանց իմացություն;
- Վերլուծական մտածողություն և հետևողականություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ; գործնական շփման և բանակցելու հմտություններ; աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում և պահպանում:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) *.***********@*********.*** էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը` «Հաշվապահ»: Ձեր էլ. նամակում խնդրում ենք մի քանի նախադասությամբ նկարագրել այս աշխատանքով հետաքրքրվածության Ձեր պատճառները:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.