TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հարկային և ֆինանսական հաշվառում իրականացնելու նպատակով Ընկերությունը փնտրում է հաշվապահի։
RESPONSIBILITIES: 
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում;
- Ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկներ;
- Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպում, այդ թվում ԵԱՏՄ, հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում, մաքսային վիճ․;
- Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային
- Դրոշմապիտակավորվող ապրանքների հետ կապված գործառույթներ /հայտեր, VERO համակարգով վերագրումներ և ժամկետների և քանակների մշտական դիտարկում;
- Հարկային օրենսդրության մշտական դիտարկում, ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն;
- Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ;
- Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն հաշվապահության ոլորտում;
- Առնվազն վերջին 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- ՀԾ հաշվապահ 7 պարտադիր իմացություն;
- Excel, Word ծրագրերի լավ իմացություն;
- Փորձագետ հաշվապահի և ACCA որակավորումները կդիտվեն առավելություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն, գրավոր և բանավոր շփումներն ապահովվելու համար;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ։
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ հարկային օրենսդրություն;
- MS Excel;
- ՀՀ աշխատանքային օրենսդրություն։
Անձնական Հմտություններ
- Առաջնահերթությունները որոշելու կարողություն;
- Գրավոր հաղորդակցության հմտություններ;
- Ժամանակի կառավարում;
- Ինքնազարգացման մշտական ձգտում։
APPLICATION PROCEDURES: 
Դիմելու համար, խնդրում ենք ինքնակենսագրությունն ուղարկել ****.*******@*******.** էլ․ փոստին։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.