TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
«Վան Արդի» ՍՊ ընկերությունը փնտրում է հաշվապահ/ ֆինանսիստ:
RESPONSIBILITIES: 
- Դուրս գրել հաշվարկային փաստաթղթերը E-invoicing ծրագրով;
- Կատարել աշխատավարձի հաշվարկում և փաստաթղթավորում;
- Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները;
- Իրականացնել ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում;
- Կազմել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ;
- Կազմել աշխատանքային ռեսուրսների, ինքնարժեքի և այլ հաշիվների անալիտիկ վերլուծական հաշվետվություններ;
- Ապահովել ընկերության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության ՀՀ հաշվապահական ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ;
- Իրականացնել միջազգային ֆինանսական և հաշվապահական գործառնություններ;
- Ապահովել միջազգային, տեղական կազմակերպությունների և պետական մարմիրնների հետ նամակագրական կապ;
- Կատարված աշխատանքին մանրակրկիտ և պատասխանատու մոտեցում ցուցաբերել:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- ՀԾ Հաշվապահ, E-Invoicing, Microsoft Office ծրագրերով աշխատելու հմտություններ;
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու ունակություն և հաղորդակցման հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ/ Ֆինանսիստ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային
ADDITIONAL NOTES: 
Ընկերությունը ապահովում է Երևանից դեպի «Վան Արդի» երթուղին: