TERM: 
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի փոխարինում, առնվազն 2 տարի ժամկետով
JOB DESCRIPTION: 
Աշխատանքի գրաֆիկը՝ հնգօրյա
Աշխատանքային ժամերը՝ 08:30 - 17:00
Աշխատավայրի հասցե՝ Նալբանդյան 106/1
RESPONSIBILITIES: 
- Հաշվապահական փաստաթղթերի փաստաթղթաշրջանառության վարում;
- ՀԾ Հաշվապահական ծրագրով հաշվապահական հաշվառման վարում/ստացված ապրանքների և ծառայությունների գծով գործառնությունների գրանցում/ չի ներառում Հիմնական միջոցներ և Աշխատավարձ հաշվառում /
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը;
- E-invoicing ծրագրով ՝ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի վերահսկողություն, օրդեր ֆորմաենրի հետ մատակարարման ամսաթվերի գնի և քանակի համապատասխանության ստուգում, պատճենում, թարգմանություն հայերենից անգլերեն;
- Հաշվարկային փաստաթղերի համար ընկերության ներքին կաննոներով սահմանված անհրաժեշտ հիմնավորող այլ փաստաթղթերի հավաքագրում, ստուգում, կցում և սկանավորում;
- Օնլայն բանկինգով վճարման հանձնարարականների պատրաստում;
- Ներքին մի շարք հաշվետվությունների կազմում, ստուգում, ինչպես նաև աշխատակիցների կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաքագրում, ստուգում, և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմում;
- Ծառայությունների մատուցման և ապրանքների մատակարարման պայմանագրերի թարմացում (ընկերությունում առկա տիպային պայմանգրերի օգտագործում);
- Աշխատակիցների գրանցման հայտերի լրացում և հանձնում;
- Հիմնական միջոցների և պաշարների գույքագրման կազամակերպման վերահսկողության իրականացում;
- Նյութական պատասխանատու անձանց փոփոխության փաստաթղթավորում;
- Ընկերության սահմանած մի շարք ներքին օգտագործման ձևաթղթերի լրացում;
- Աշխատանքի հայտարարությունների տեղադրում բիզնես ադմինիստրատորի հետ համատեղ;
- Գրենական պիտույքների և գրասենյակի գործունեության համար անհրաժեշտ այլ իրերի պատվիրում կամ բիզնես ադմինիստրատորի կողմից հավաքված պատվերի քանակների անհրաժեշտության գնահատում և հաստատում;
- Կատարում է այլ առաջադրանքներ, անմիջական ղեկավարի ցուցումներին և իր որակավորմանը համապատասխան, հաշվի առնելով աշխատանքային պրոցեսում առաջացած անհրաժեշտությունը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն(եթե այլ կրթություն, ապա միայն հաշվապահ/հաշվետարի փորձով);
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ` որպես հաշվապահ / հաշվետար;
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է (հարցազրույցի փուլերում լինելու են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով փուլեր);
- Համակարգչային հմտությունների MS office (Word, Excel, PPT), ՀԾ տիրապետում;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`
anna.marikyan@krka.biz
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
https://www.krka.am/