TERM: 
Ամբողջ կամ կես դրույք
JOB DESCRIPTION: 
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի հաշվապահ/ֆինանսական մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:
Հաշվապահը պատասխանատու է Ծրագրի իրականացման մասնագետների խմբի (ԾԻՄԽ) և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի և տրանշ 2-ի (ՔԿԶՆԾ Տ1 և Տ2) ֆինանսական կառավարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար: Ապահովում է, որ ընդունվեն և խստորեն պահպանվեն ֆինանսական հոսքերի, վճարումների, ֆինանսական հաշվառումների, ֆինանսական հաշվետվությունների, տարեկան ֆինանսական և անկաշառ աուդիտների և գրառումների պահման վերաբերյալ ընթացակարգեր:
RESPONSIBILITIES: 
ՔԿԶՆԾ ամբողջ ֆինանսական կառավարում և ՊՖՀ-ների պատրաստում.
- Իրականացնել ծրագրի միջոցերի ֆինանսական կառավարում և ղեկավարում;
- Վարել ծրագրի համար բացված հատուկ հաշիվը;
- Ստուգել համապատասխանությունը ԱԶԲ-ի Վարկային հատկացումների ձեռնարկի և այլ քաղաքականության/ ընթացակարգերի հետ, ինչպես նաև սահմանել վերահսկման միջոցներ` աուդիտի ստանդարտ պահանջների համաձայն;
- Վերանայել և վերահսկել ԾԿԻԱԽ-ի կողմից կազմված բոլոր ֆինանսական հաշվետվությունները և փաստաթղթերը` ներառյալ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների կարգավիճակը, համեմատական հաշվետվությունները և կանխիկ գումարների հոսքը;
- Ապահովել, որ վճարման և ստացման ենթակա հաշիվների գործընթացները իրականացվեն պատշաճ, էֆֆեկտիվ և ժամանակին` Ծրագրի ղեկավարին զեկուցելով ցանկացած խնդրի/հակասությունների մասին;
- Ապահովել, որ վարչարարական և ծրագրի ծախսերը համապատասխանեն բյուջեի նպատակներին և հաստատումների գործընթացներին;
- Ապահովել, որ ֆինանսական միջոցները ստացվեն վճարման ժամկետներում և պատշաճ հատկացվեն` ամենամսյա կտրվածքով մոնիթորինգի ենթարկելով և վերլուծելով բանկային/կանխիկ հոսքերը` ներառյալ երամուտները, ծախսերը, ստացման և վճարման ենթակա գումարները;
- Վերանայել ծրագրի խորհրդատուների և կապալառուների հաշիվ-ապրանքագրերը, պայմանագրային փոփոխությունների հայցերը և պահանջները` ֆինանսական կառավարման տեսանկյունից;
- Վերանայել ԾԿԻԱԽ-ի կողմից ներկայացված ֆինանսական փաստաթղթերն ու առհանման հայտերը և դրանք պատրաստել Ծրագրի ղեկավարի հաստատմանը;
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Ապահովել Ծրագրի իրականացման մասնագետների խմբի աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները;
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները;
- Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը;
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը;
- Անհրաժեշտության դեպքում ապահովել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսի և փաստացի ծախսի հաշվառման իրականացումը;
- Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դեբիտոր-կրեդիտորների;
- Ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը;
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից;
- Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը;
- Ապահովել ՔԿԶՆԾ Տ1-ի և Տ2-ի շրջանակներում ստորագրված պայմանագրերով նախատեսվող վճարումների ընթացակարգերը` ԾԿԻԱԽ ֆինանսական խմբի հետ համագործակցելով;
- Ապահովել Ծրագրի հաշվապահական գրառումների ու գրքերի վարումը, անհրաժեշտության դեպքում մասնակցել Ծրագրի ֆինանսական կառավարման, ներառյալ ծրագրի վարկային միջոցների առհանման հայտերի պատրաստման, կապալառուներին, մատակարարներին և խորհրդատուներին վճարումների իրականացման գործընթացներին;
- Ապահովել ՔԿԶՆԾ Տ1-ի և Տ2-ի հաշվապահական հաշվառման գործառնությունների համապատասխանությունը՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ուղեցույցների շրջանակներում նախանշված պահանջներին;
- Իրականացնել Ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված և/կամ Վարկային և Ծրագրի համաձայնագրերով ու ծրագրի այլ փաստաթղթերով սահմանված այլ համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS: 
Գիտելիքներ և որակավորում
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում /MBA/) հաշվապահության, ֆինանսների, բիզնեսի բնագավառներում;
- Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառներում;
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայություն;
- Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն;
- Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Առնվազն իրազեկվածություն միջազգային կազմակերպությունների նպատակներից և ընթացակարգերից, մասնավորապես (Ասիական զարգացման բանկ, Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), KFW գերմանական բանկ, Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ և այլ դոնոր կազմակերպություններ);
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):
Մասնագիտական ունակություններ
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Համագործակցում/ թիմային աշխատանք;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հայտերը պետք է ուղարկվեն ****@*******.** էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը "Հաշվապահ/ ֆինանսական Մասնագետ":
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2023թ. հուլիսի 16-ը` ժամը 24:00-ն: Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
- Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
- Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
- Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցույթի 2-րդ փուլում կտեղեկացվի
ADDITIONAL NOTES: 
Աշխատանքի պայմաններն ու դրույթները
Աշխատանքային պայմաններն ու դրույթները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետարանի կանոնակարգերով և ընթացակարգերով, ինչպես նաև աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով: Աշխատանքի նկարագրությունը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի անբաժանելի մասը:
ABOUT: 
Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր