JOB DESCRIPTION: 
Էյ Դաբլյու Այ Գրուպ ընկերությունը փնտրում է Հաշվետար՝ ՀԾ-Հաշվապահ ծրագրի պարտադիր իմացությամբ:
RESPONSIBILITIES: 
- Կատարել արտադրանքի շարժի հաշվառում (հումք - դետալների պահեստ -
պատրաստի արտադրանքի պահեստ - մանրածախ վաճառքի կետեր/ մեծածախ վաճառք);
- Ապահովել կոմպլեկտավորման, մուտքի ու ելքի տվյալների ճշգրտությունը; ներքին գործածման համար կազմել համապատասխան հաշվետվություններ;
- Ապրանքների շտեմարանում մուտքագրել ու խմբագրել տվյալներ, ստանդարտացնել առկա տվյալները, ստեղծել ապրանքային խմբեր, պիտակավորել ըստ ապրանքային պարամետրերի;
- Օպտիմալացնել արտադրանքի շարժի հաշվառման գործընթացը, իրացման
տվյալների վերլուծության համակարգը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվետար; արտադրության
ոլորտի ընկերությունում փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀԾ համակարգի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Արագ ընկալելու և կողմնորոշվելու կարողություն, վերլուծական մտածողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES: 
Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ****@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Էյ Դաբլյու Այ Գրուպ ՓԲԸ ներկայացնում է AWI ժամացույցները: Ընկերությունը հիմնադրվել է 2001-ին `ձեռնարկատեր և բարերար Հրաչ Կապրիելյանի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՝
https://awi.am/: