JOB DESCRIPTION: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում;
- Իրականացնել հաճախորդների սպասարկում, նոր ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
- Հաստատել հարաբերություններ նոր հաճախորդների հետ;
- Պահպանել և զարգացնել հարաբերությունները կորպորատիվ հաճախորդների հետ;
- Պարբերաբար կապ հաստատել հաճախորդների հետ ռիսկերը վերահսկելու համար;
- Բացահայտել հաճախորդների պահանջմուքները;
- Իրականացնել հաճախորդների գոհունակության բարձրացման ծրագրեր՝ լոյալության և նվիրվածության խթանում;
- Իրականացնել հաճախորդներից ստացվող բողոքների, առաջարկություների, հարցումների վերլուծություն, ներկայացնել դրանց բարելավման առաջարկներ;
- Կոորդինացնել հաճախորդների տվյալների բազաների վարման աշխատանքները, պատրաստել անալիտիկ նյութեր;
- Մշակել հարցումների և մասնաճյուղերի մոնիթորինգի արդյունքներից և վերլուծական նյութերից բխող առաջարկությունները և բարելավմանը ուղղված գործողություններն և քայլերը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն;
- Հաճախորդների պահանջները բացահայտելու, կանխատեսելու և արդյունավետ արձագանքելու ունակություն;
- Հաղորդակցման և վեճերի լուծման հմտություններ;
- Տեղեկությունների հավաքման, մշակման և վերլուծության ժամանակակից մեթոդների իմացություն;
- Բանակցային հմտություններ;
- Հաճախորդների սպասարկման էթիկետի իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. փոստին` նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անունը («Հաճախորդների Հետ Հարաբերությունների Կառավարման Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.