TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ;
- Բացահայտել հաճախորդների կարիքները, ներգրավել նոր հաճախորդների;
- Իրականացնել բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառք/ խաչաձև վաճառք;
- Զբաղվել վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային/ անհատական պահատեղեր/ հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացմամբ;
- Իրականացնել պետական մարմինների սպասարկման գրասենյակների և ապահովագրական գործակալի գործառույթները;
- Հաճախորդներին տրամադրել իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ, վճարային փաստաթղթեր, դրանց կրկնօրինակները և բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր;
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականները և/ կամ բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն տնտեսագիտական/ ֆինանսական կրթություն;
- 2-3 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office);
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն;
- Վաճառքի հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն;
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: