JOB DESCRIPTION: 
«Աթենքը» ընդլայնում է իր համալրման թիմը և փնտրում է ՄՌԿ մասնագետ, որը սիրում է արտադրական ոլորտ, պատրաստ է նոր մարտահրավերներ ընդունել, հետաքրքիր խնդիրներ լուծել, նոր մասնագիտություններ ուսումնասիրել և աշխատել ու շատ աշխատել:
RESPONSIBILITIES: 
- Ստանալ թափուր հաստիքների մասին համապարփակ տեղեկատվություն;
- Իրականացնել աշխատաշուկայի մշտադիտարկում;
- Կազմել և տարածել թափուր հաստիքների մասին հայտարարություններ;
- Կատարել հայտերի առաջնային ֆիլտրում, կազմակերպել հարցազրույցներ;
- Գնահատել թեկնածուի մասնագիտական և անձնային որակները;
- Իրականացնել ադապտացիոն միջոցառումներ;
- Մշակել և վարել թեկնածուիների տվյալները:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Դրական մտածողություն;
- Ուժեղ տրամաբանություն;
- Մեծ լսարանի և տարբեր մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն;
- MS Office-ի, մասնավորապես Excel-ի գերազանց տիրապետում;
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն բանավոր խոսքի ազատ տիրապետում:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը՝ «ՄՌԿ Մասնագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
https://www.atenk.am/: