TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականությանն աջակցելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2022թ. դեկտեմբերի 1-ին և նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. նոյեմբերի 30-ին: Այն բաղկացած է 4 բաղադրիչից՝
- Բաղադրիչ 1. Ուսուցում, կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն հաշվետու կառավարման համար
ՏԻՄ ներկայացուցիչներին և ինստիտուտներին կտրամադրվի տեխնիկական աջակցություն կամ ուսուցում՝ համայնքային կարողությունների և հանրային կառավարման հաշվետվողականության բարելավման նպատակով:
- Բաղադրիչ 2. Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ
Աջակցություն քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավմանն և համայնքային զարգացման նախաձեռնությունների իրականացմանը:
- Բաղադրիչ 3. Չնախատեսված սթրեսածին գործոնների և ցնցումների արդյունավետ արձագանքում և վերականգնում
Աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին՝ արագ և արդյունավետ արձագանքելու արտակարգ վիճակներից տուժած բնակչությանը և վերականգնողական աջակցություն ցուցաբերելու բնակչության այն խմբերին, որոնք հայտնվել են նման իրավիճակում:
- Բաղադրիչ 4. Ապակենտրոնացման քաղաքականություն, օրենսդրական դաշտի բարելավում և ապակենտրոնացման սկզբունքի փորձարկում
Օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ մշակելու ու իրակացնելու ապակենտրոնացման քաղաքականությունը, որը կարող է ներառել քննարկումներ միջգերատեսչական պետական, մարզային և համայնքային մակարդակներում, ապակենտրոնացման միջազգային փորձի ուսումնասիրություն, օրենսդրության և քաղաքականության մշակում, ապակենտրոնացման մոդելների փորձարկում, ինչպես նաև ապակենտրոնացման հարցերի հետ կապված հանրային իրազեկում և ռազմավարական հաղորդակցություն։
RESPONSIBILITIES: 
Աշխատանքային պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
- Ստուգել փաստաթղթերը, որոնք հիմնավորում են կապալառուներին տրամադրվող կանխավճարները;
- Ստուգել և համաձայնեցնել գլխավոր գրքում գրանցված հաշվապահական գործարքները բանկային մնացորդների հետ, համաձայնեցնել ծախսերի հաշվետվությունները հաշվապահական գրանցումների հետ;
- Թարմացնել ՀՏԶՀ/ ՏԻԱԲ հաշվապահական ֆայլերը;
- Պատրաստել վճարման հանձնարարագրերը միկրոծրագրերի ծախսերի համար, ստուգել հիմնավորող փաստաթղթերը;
- Ստուգել հաշիվ-ապրանքագրերը վճարման համար, համեմատելով դրանք պայմանագրի պայմանների և պայմանագրի առավելագույն արժեքների հետ, ապահովելով, որ բոլոր վճարումները կատարվեն ժամանակին և ըստ պայմանագրի պայմանների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի համապատասխան ուղեցույցների և կանոնակարգերի;
- Մուտքագրել մատակարարներին, կապալառուներին, խորհրդատուներին կատարվող վճարումների հիմնավորող փաստաթղթերը հաշվապահական համակարգ;
- Տրամադրել հաշվապահական տեղեկատվություն ՀՏԶՀ գլխավոր հաշվապահի և ՏԻԱԲ ծրագրի ղեկավարի պահանջով;
- Ապահովել բանկային երաշխիքների, ապահովագրական վկայագրերի (կամ այլ երաշխիքային արժեթղթերի) ճշգրտությունը և վավերականությունը, ստուգել դրանց համապատասխանությունը պայմանագրերի պայմաններին և ապահովել այդ փաստաթղթերի պահպանումը;
- Գրանցել դրանք մատյաններում և հետևել գործողության ժամկետին, որպեսզի անհրաժեշտ գործողություններ ձեռնարկվեն մինչև վերջնաժամկետի լրանալը;
- Ծրագրի շրջանակներում ծրագրի խորհրդատուների գործուղման/ օրապահիկ, գիշերակաց/ ծախսերի վերահսկողություն;
- Client-treasury համակարգում տարեկան, եռամսյակային բյուջեի ներմուծում և վերահսկում;
- Դոնոր կազմակերպությանը հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրում;
- Մատակարարներին հարկազատման տեղեկանքի տրամադրում;
- Կանխավճարի հայտերի հիմնավորող փաստաթղթերի տրամադրում դոնոր կազմակերպությանը;
- Առաջնորդվել ՀՏԶՀ ներքին կարգապահական կանոններով, խորհրդատվական ծառայությունները մատուցել ժամը 9։00-18։00-ը՝ մեկ ժամվա ընդմիջումով։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն (առնվազն՝ դիպլոմ կամ մագիստրոսի աստիճան);
- Ֆինանսա-հաշվապահական ոլորտի նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային և տեղական կազմակերպություններում;
- Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է:
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.** էկեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Հաշվապահ խորհրդատու»: Նախնական ընտրություն անցած թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն ՀՏԶՀ-ի գրասենյակ:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.