TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների ծրագրի համար փնտրում է Ծրագրի համակարգող:
RESPONSIBILITIES: 
«Ծրագրի ղեկավարի պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում» պարբերությունը լրացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․
- Ներկա գտնվել ՀՏԶՀ/ԱՄՆ ՄԶԳ կազմակերպած ժողովներին և օժանդակել ծրագրի կարիքների որոշարկմանը;
- Օժանդակել ծրագրային առաջարկների պատրաստման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև նախնական աշխատանքային գրաֆիկների, հաշվետվությունների և ցպահանջ այլ փաստաթղթերի պատրաստմանը;
- Հետևել ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքի որակին և առաջընթացին;
- Օգտագործելով աշխատանքի պլանավորման և վերահսկման գործիքակազմը՝ իրականացնել ծրագրային պլանների, հաշվետվությունների, բյուջեների և ծախսերի մոնիտորինգ և տվյալների թարմացում;
- Ծրագրի թիմի, շահառուների և բաժնետերերի հետ հաստատել արդյունավետ հաղորդակցություն և տեղեկությունների փոխանակում;
- Ապահովել դոնոր կազմակերպությունների պահանջների ժամանակին կատարումը և վերջիններիս ծախսային նպատակահարմարությունը;
- Հետևել պայմանագրերի իրագործմանը;
- Պատրաստել դոնորների կողմից պահանջվող հաշվետվությունները, ապահովել թիմի և բաժնետերերի համար անհրաժեշտ նախադրյալները;
- Ծրագրային ներդրման ընթացքի բարելավմանն ուղղված քննարկումներ անցկացնել՝ մշակելով և խորացնելով դրական ու կառուցողական դիրքորոշումներ բոլոր դերակատարների մոտ;
- Ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկուցել գործադիր տնօրենին;
- Աջակցել համայնքներին՝ ծրագրի առաջարկների ձևավորման փուլում;
- Կազմել գնման ենթակա մեքենա-սարքավորումների տեխնիկական բնութագրերը և օժանդակել գնումների փաթեթների ձևավորմանը;
- Ապահովել դոնորի և կառավարության դիրքորոշումները, եթե գոյություն ունեցող ծրագրերում կատարվում են փոփոխություններ կամ համայնքից ստացվում են երկկողմ հավանություն պահանջող դիմումներ;
- Կատարել գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարությունները;
- Առաջնորդվել ՀՏԶՀ ներքին կարգապահական կանոններով, խորհրդատվական ծառայությունները մատուցել ժամը 9։00-18։00-ը՝ մեկ ժամվա ընդմիջումով;
- Վերահսկել ՏԻԱԲ ծրագրով նախատեսված՝ ՀՏԶՀ կարողությունների զարգացման բաղադրիչի իրականացման ընթացքը՝ ներառյալ ուսուցման կարիքների գնահատման և ուսուցման իրականացման գործընթացները;
- Վերահսկել ՏԻԱԲ ծրագրով նախատեսված՝ աուդիտի կողմից մատնանշված ՀՏԶՀ ռիսկերի նվազեցման քայլերի կիրառումը և նպաստել բոլոր ստորաբաժանումներում ռիսկերի նվազեցման մատրիցայի ներդրմանը;
- Նպաստել ՏԻԱԲ ծրագրով նախատեսված՝ ՀՏԶՀ կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում նոր կայքի ստեղծմանը, խորհրդատվություն իրականացնել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի մասով կայքէջերի պատրաստման հարցերում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Տնտեսագետի, կառավարման, բիզնեսի կառավարման կամ այլ համապատասխան բարձրագույն կրթություն, MBA-ն կդիտվի որպես առավելություն;
- ՏԻՄ համակարգի հզորացման, զարգացման կամ կառավարման բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Միջազային զարգացման ծրագրերի կառավարման և ղեկավարման փորձ, շահառուների և բաժնետերերի հետ արդյունավետ հաղորդակցություն և տեղեկությունների փոխանակման հմտություններ;
- Հայերենի, անգլերենի և Microsoft Office-ի գերազանց իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.**, Procurement: ***********@****.** և *.*********@****.** էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Ծրագրի Համակարգող»:
Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, հունվար 2011, փոփոխված 2014թ” սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:Փաստաթղթեր
պետք է ներկայացվեն էլ-փոստով՝ կամ առձեռն, ոչ ուշ քան 2024թ. մարտի 15-ը, ժամը 17:00:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականությանն աջակցելու նպատակով: