FELLOWSHIP TYPE: 
Հետազոտություն
DETAIL DESCRIPTION: 
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» հրավիրում է հոգեկան առողջության ոլորտի (հոգեբանություն, սոցիալական աշխատանք) գիտնականների ու մասնագետների, ինչպես նաև մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերի ուսանողների՝ դիմելու անհատապես կամ թիմով հետազոտություն իրականացնելու համար։
Հետազոտության նպատակերն են.
- Քարտեզագրել և համեմատել 2023 թվականից Հայաստանում իրականացված հոգեկան առողջության ծրագրերը և նախաձեռնությունները։
- Գնահատել դրանց արդյունավետությունը հոգեկան առողջության վերականգնման, տոկունության և համայնքային բարեկեցության խթանման տեսանկյունից։
- Բացահայտել ուժեղ կողմերը, բացերը և լավագույն փորձը հետճգնաժամային միջավայրում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։
Ակնկալվող արդյունքները.
- Մոտ 25 էջանոց ամբողջական հետազոտական զեկույց (հայերեն), որը պետք է ներառի ամփոփագիր և արդյունքների մանրամասն վերլուծություն։
- Հետազոտությունը պետք է պարունակի վիճակագրական տվյալներ, որակական եզրակացություններ և համեմատական վերլուծություն վերաբերելի ծրագրերի արդյունքների վերաբերյալ։
- Կիրառելի առաջարկություններ ապագա ծրագրերի բարելավման և ընդլայնման համար, հիմնված հավաքագրված տվյալների վրա։
- Ուղեկցող սահիկաշար՝ չարթերի և կարևոր տեղեկությունների հակիրճ ներկայացմամբ։
Ովքեր կարող են դիմել.
- Հոգեկան առողջության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտի փորձագետներ և հետազոտողներ։
- Համալսարանական դասախոսներ, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ուսանողներ համապատասխան մասնագիտությամբ։
- Անհատ հետազոտողներ կամ խմբեր (մինչև 3 անդամ), որոնք հետաքրքրված են տրավմայի հաղթահարման և հոգեսոցիալական աջակցության ուսումնասիրությամբ։
APPLICATION PROCEDURES: 
- Մինչև 1000 բառ ծավալով հետազոտական առաջարկ, որը պետք է ներառի հետազոտության շրջանակը, մեթոդաբանությունը, ենթադրյալ ժամանակացույցը և պահանջվող բյուջեն։ Բյուջեն պետք է ներառի դաշտային աշխատանքի իրականացման կարիքները և ժամանակացույցը։
- Հետազոտական թիմի անդամների կենսագրականները (CV)։
- Նախկին ուսումնասիրությունների փորձը հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ (առկայության դեպքում), որը կդիտվի առավելություն։
Դիմումի փաթեթն ուղարկել․ ******@*******.** էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Հետազոտական ծրագիր»։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել ******@*******.** հասցեով։
Սպասում ենք ձեր նորարարական առաջարկներին և ակնկալում համատեղ առաջ մղել հոգեկան առողջության հետազոտությունները Հայաստանում։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Հիմնադրամի մասին
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է զարկ տալ հոգևոր-հոգեբանական վերականգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանակակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության և Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։
Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգևոր-հոգեբանական» լուծումներ։
Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: