TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Հայ Կրթություն» կրթական հիմնադրամը փնտրում է Ինֆորմատիկայի և ռոբոտաշինության ուսուցչի։
RESPONSIBILITIES: 
- Գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները;
- Սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել;
- Իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել;
- Կատարել թիմային աշխատանք, համագործակցել սաների, գործընկերների, ծնողների հետ;
- Արտահայտիչ և մատչելի խոսել։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 3 տարի) պարտադիր է;
- Դասավանդվող առարկայի հիմնովին տիրապետում և սեր ուսուցչի մասնագիտության նկատմամբ;
- Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջների և բովանդակության իմացություն;
- Դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Թափուր աշխատատեղի համար դիմելու նպատակով հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկել ****@***************.** էլ․ հասցեին։ Պահանջվող փաստաթղթեր`
1) Դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3X4 չափսի;
2) Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր);
3) Անձը հաստատող փաստաթուղթ;
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/;
5) Ինքնակենսագրություն (Ձեւ 4);
6) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում);
7) Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ;
8) Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ;
9) ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ:
Փաստաթղթերի հետ մեկտեղ պետք է ուղարկել 2-3 րոպե տևողությամբ սիրողական տեսագրություն, որտեղ Դուք բանավոր ներկայացնում եք՝
- Ո՞վ եմ ես։
- Ինչու՞ եմ ուզում աշխատել Ավետիսյան դպրոցում։
- Ինչու՞ Ավետիսյան դպրոցը պետք է շահագրգռված լինի ինձ աշխատանքի ընդունելու համար։
- Ո՞րն է լինելու իմ ինքնատիպ ներդրումը դպրոցի առաքելության իրագործման մեջ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` հատուկ սահմանված կարգի՝ 26 հուլիսի, 2021թ․ մինչև 29 հուլիսի, 2021թ․ժամանակահատվածում: