TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Դորոժնիկ» ՍՊԸ փնտրում է համապատասխան որակավորում և աշխատանքային փորձառություն ունեցող Ինժեների` ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման, վերահսկման և հաշվետվության համար:
RESPONSIBILITIES: 
- Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ, աշխղեկի հետ համատեղ, իրականացնել շինհրապարակի մանրամասն ուսումնասիրություն և լուսանկարում, ինչպես նաև շին. տեղամասի աշխղեկին համապատասխան նախագծային փաստաթղթերի, մասնագրերի տրամադրում և խորհրդատվության իրականացում;
- Իրականացնել շինհրապարակում առկա ստորգետնյա կոմունիկացիաների (ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարեր, էլեկտրական և հեռահաղորդակցության մալուխներ և այլն) փաստացի տեղակայման ճշտում և նոր խողովակաշարերի հետ դրանց ներառում կատարողական գծագրերում;
- Իրականացնել շինարարական աշխատանքներում ընդգրկված անձնակազմին աշխատանքի անվտանգության հրահանգավորում, վերահսկում, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի ձևակերպում;
- Իրականացնել շին. հրապարակներում իրականացված աշխատանքների որակի վերահսկում և համաձայն մասնագրերի փորձարկումների կազմակերպում և իրականացում;
- Միջանկյալ վճարման վկայագրի ներկայացման համար ծրագրի ինժեների ներկայացուցչի հետ չափագրել ամսվա ընթացքում իրականացված աշխատաքները և ըստ աշխղեկությունների չափագրման ներկայացնել վերջնական ծավալները՝ ամսեկան նյութածախսի մեջ ընդգրկելու համար;
- Իրականացնել յուրաքանչյուր աշխղեկի կողմից իրականացված շին. աշխատանքների հիմնական ծավալների և դրանց փաստացի ծախսի շաբաթական ներկայացում ծրագրի ղեկավարին;
- Իրականացնել տեղամասի պետի հետ համատեղ ամսական անհրաժեշտ նյութերի ցանկի տրամադրում ծրագրի ղեկավարի հաստատմանը։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Թիմային աշխատանքների կազմակերպման, պլանավորման և կառավարման, ինչպես նաև հաղորդակցման և նախաձեռնողական հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, Autocad)։
APPLICATION PROCEDURES: 
Վերը նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ********.***@****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինժեներ»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37455) 004228 հեռախոսահամարով: Միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հացազրույցի:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Բարձր աշխատավարձ՝ համաձայն որակավորումների և համապատասխան փորձի: