JOB DESCRIPTION: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է իրավաբան:
RESPONSIBILITIES: 
- Մշակել և պատրաստել Ընկերությանն անհրաժեշտ իրավական փաստաթղթերը՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր և լիազորագրեր;
- Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում և մասնավոր կազմակերպություններում՝ ուսումնասիրելով նաև վերջիններիս հետ կնքվելիք պայմանագրերը;
- Ուսումնասիրել Ընկերությանը ներկայացված փաստաթղթերը և տրամադրել դրանց հետ կապված իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ;
- Իրականացնել Ընկերության կողմից կնքված պայմանագրերի արխիվացում և հաշվառում;
- Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները;
- Ուսումնասիրել և վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկներ;
- Ընկերության տարբեր ստորաբաժանումներին տրամադրել ընթացիկ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- Իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու փորձ;
- Պետական և նոտարական մարմինների հետ շփման հմտություններ;
- Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Վերլուծական մտածողություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն **@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.