JOB DESCRIPTION: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փնտրում է իրավաբան - խորհրդատու Սյունիքի անասնաշուկայի կառավարման համար նոր ձեռնարկության հիմնման, պետական գրանցման, Սյունիքի անասնաշուկայի ենթակառուցվածքների, գույքի և գործառույթների փոխանցման ընթացքը սահուն կազմակերպելու համար:
RESPONSIBILITIES: 
- Առաջարկել նոր հիմնվող կոմերցիոն ձեռնարկության (այսուհետ՝ Ձեռնարկություն) կազմակերպաիրավական կարգավիճակ՝ հիմք ընդունելով Նախագծի նպատակները և խնդիրները, ՍԱ-ի գործարար ծրագիրը, գործառույթները, զարգացման հեռանկարները, և ՌԶԳ ՀԿ-ի հետ քննարկման արդյունքները;
- Առաջարկել Ձեռնարկության կառավարման արդյունավետ գործող մոդելներ;
- Պատրաստել Ձեռնարկության հիմնման և պետական գրանցման, հարկային և պետական այլ մարմիններում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ հիմք ընդունելով ընտրված կազմակերպաիրավական կարգավիճակը;
- Աջակցել ՌԶԳ ՀԿ անձնակազմին՝ Ձեռնարկության պետական գրանցման, հարկային և պետական այլ մարմիններում հաշվառման ընթացքում;
- Տրամադրել իրավաբանական, հարկային, ֆինանսական և հաշվապահական խորհրդատվություն ՌԶԳ ՀԿ-ին Սյունիքի անասնաշուկայի ենթակառուցվածքների, գույքի և գործառույթների Ձեռնարկությանը փոխանցման ընթացքում;
- Պատրաստել հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ;
- Ապահովել պետական իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում Կազմակերպության շահերի պաշտպանությունը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Իրավաբանական ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձ և նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 3 հաջողված փորձ;
- Իրավաբանական անձանց (շահույթ հետապնդող ձեռնարկություններ և հասարակական կազմակերպություններ) իրավական ուղեկցման, իրավական հարցերով իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պայմանագրերի նախագծերի մշակման, գործարքների իրավական ուղեկցման ծառայության, փաստաթղթերի իրավաբանական փորձաքննության, իրավաբանական եզրակացությունների պատրաստման, հաճախորդ ընկերության շահերի դատարանում և Հայաստանի պաշտոնական մարմիններում ներկայացման առնվազն 5 տարվա փորձ;
- Իրավաբանական կորպորատիվ ուղեկցման և ստորև նշված ծառայությունների տրամադրման փորձ.
ա) Իրավաբանական անձանց գրանցման, պետական ատյաններում հաշվառման իրավական ուղղորդում; Հայաստանի գործող օրենսդրությամբ վերլուծական տեղեկանքների նախապատրաստում;
բ) Կորպորատիվ իրավունքների փոխանցման, ընկերության ակտիվների հետ գործարքների իրավաբանական ուղեկցում, հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով իրավաբանական խորհրդատվություն;
գ) Պայմանագրերի, համաձայնագրերի, նամակների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում;
դ) Ձեռնարկության կառավարման մոդելների, ձեռնարկության աշխատանքի ուրվագծի վերլուծություն, առաջարկությունների և դիտողությունների նախապատրաստում, ձեռնարկության ներքին փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն, առևտրային նախագծերի իրավաբանական ուղեկցում և ռիսկերի գնահատում;
- ՀԿ-ների և/ կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես մրցակցային առավելություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան փորձ և որակավորում, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը մինչ վերջնաժամկետի ավարտը *********@*********.*** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան-խորհրդատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.