JOB DESCRIPTION: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Կորպորատիվ պրոդուկտների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
RESPONSIBILITIES: 
- Կատարել կորպորատիվ պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն, վերլուծություն, շուկայի միջավայրի, մրցակից բանկերի պրոդուկտների և միջազգային փորձի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Մշակել կորպորատիվ բիզնեսի տնօրինության կողմից իրականացվող գործընթացները նկարագրող ներքին ակտերը` կարգեր, ընթացակարգեր, հրահանգներ և այլ իրավական ակտեր;
- Մշակել, լրամշակել կորպորատիվ հաճախորդներին մատուցվող ակտիվային, պասիվային և կոմիսիոն եկամուտ ապահովող բանկային ծառայությունները/ պրոդուկտները և իրականացնել ներդրմանն ուղղված միջոցառումներ;
- Մասնակցել իրեն կցված պրոդուկտների գծով ուսուցողական նյութերի մշակմանն և ուսուցման գործընթացին;
- Տրամադրել/ փոխանակել իրեն կցված պրոդուկտների վերաբերող տեղեկատվություն (հարցումներ, նամակներ այլ ներքին և արտաքին գրություններ);
- Կատարել ներդրված պրոդուկտների վաճառքի ծավալների ուսումնասիրություն և հաշվետվությունների պատրաստում` ըստ անհրաժեշտության;
- Վարկավորման ոլորտում ֆինանսավորում տրամադրող միջազգային դոնոր կազմակերպություններին (ֆոնդերին) պատրաստել տեղեկատվական հաշվետվություններ և իրականացնել դրա հետ կապված այլ գործընթացներ;
- Վարկավորման այլ ծրագրերի (այդ թվում` պետական) շրջանակներում պատրաստել տեղեկատվական հաշվետվություններ և իրականացնել դրա հետ կապված այլ գործընթացներ;
- Կատարել իրեն կցված պրոդուկտների գծով վաճառքի գործընթացի օպտիմալության ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություններ;
- Իրականացնել իրեն կցված պրոդուկտների գծով գործընթացի ավտոմատացմանն ուղղված միջոցառումներ և ներկայացնել համապատասխան իրավասու մարմիններին;
- Իրականացնել կորպորատիվ պրոդուկտների (դրանց հետ կապված այլ գործընթացների)/ հաշվետվությունների գծով իրականացված ծրագրային լուծումների թեստավորում, խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղղված հետադարձ կապի ապահովում;
- Ապահովել Բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների/ ծառայությունների սակագների և պայմանների համապատասխանությունը;
- Մասնակցել մարքեթինգային միջոցառումների/ արշավների իրականացման (տեղեկատվության տրամադրում, հետագա համագործակցում և այլ անհրաժեշտ գործողություններ):
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ;
- Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Համագործակցելու ունակություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն; լարված գրաֆիկով աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին մինչ հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կարպորատիվ Պրոդուկտների Մենեջեր»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ATTACHMENTS:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip.zip