TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Սիլիկյան խմբային տան համակարգողը կարևոր դեր ունի Ջերմիկ Անկյուն հիմնադրամի առաքելության իրականացման գործում՝ ապահովելով խմբային տան արդյունավետ աշխատանքը և բնակիչների բարեկեցությունը։
Տվյալ հաստիքը կազմակերպում է տան առօրյա գործունեությունը այնպես, որ բնակիչները ստանան անհատականացված աջակցություն՝ հիմնված իրենց կարիքների և կարողությունների վրա։
Համակարգողը ղեկավարում և աջակցում է աշխատակազմին՝ խթանելով համագործակցային, հարգալից և վստահության վրա հիմնված աշխատանքային մթնոլորտ։
Պաշտոնը ներառում է ինչպես կազմակերպչական, այնպես էլ մարդկային առաջնորդության տարրեր՝ միաժամանակ համադրելով կառավարման արդյունավետությունը և բնակիչների հզորացման արժեքները։
Հիմնականում համակարգողը՝
- վերահսկում է խմբային տան առօրյա աշխատանքը և աշխատակիցների հերթափոխերը,
- ապահովում է բնակիչների անվտանգության, արժանապատվության և ինքնուրույնության պահպանումը,
- աջակցում է բնակիչներին՝ որոշումներ կայացնելու և նախաձեռնություններ իրականացնելու գործընթացներում,
- կազմակերպում է բնակիչների կողմից ղեկավարվող հանդիպումներ և համայնքային ներգրավման միջոցառումներ,
- ապահովում է, որ աջակցությունը տրամադրվի ոչ վերահսկող, այլ ուղեկցող ձևով՝ համաձայն հիմնադրամի հաստատված մեթոդաբանության,
- համագործակցում է հոգեբանի, սոցիալական աշխատողի և բուժանձնակազմի հետ՝ ապահովելով ամբողջական և որակյալ աջակցություն յուրաքանչյուր բնակչի համար։
Այս դերը պահանջում է պատասխանատու, հոգատար և կազմակերպված մասնագետ, ով պատրաստ է առաջնորդել ոչ թե հրամաններով, այլ վստահությամբ՝ նպաստելով բնակիչների ինքնահզորացմանը և արժանապատիվ կյանքի որակի բարձրացմանը։
RESPONSIBILITIES: 
․
Կազմակերպչական և վարչական աշխատանքներ
- Կազմակերպել և վերահսկել Սիլիկյան խմբային տան առօրյա գործունեությունը՝ ապահովելով բնականոն աշխատանքային ընթացքը։
- Կազմել և վերահսկել աշխատակիցների հերթափոխերի ժամանակացույցը։
- Վարել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներառյալ օրական գրառումները, հաշվետվությունները և միջադեպերի արձանագրությունները։
- Ապահովել խմբային տան ներքին կարգապահության և անվտանգության կանոնների պահպանումը։
Աշխատակազմի համակարգում և ղեկավարում
- Ղեկավարել, աջակցել և վերահսկել խնամող անձնակազմի աշխատանքը։
- Տրամադրել մասնագիտական ուղորդում և օժանդակություն աշխատակիցներին՝ ապահովելով թիմային համագործակցություն և փոխադարձ հարգանք։
- Նպաստել աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և մասնակցությանը հիմնադրամի վերապատրաստումներին։
Բնակիչների աջակցության կազմակերպում
- Իրականացնել բնակիչների անհատական աջակցության պլանները։
- Աջակցել բնակիչներին առօրյա գործերի, ուսուցման, զբաղվածության և համայնքային ներգրավման գործընթացներում։
- Ապահովել հարգալից և արժանապատվությամբ լի փոխհարաբերություններ բնակիչների և աշխատակիցների միջև։
Համագործակցություն մասնագետների հետ
- Ներդաշնակ աշխատանք կազմակերպել հոգեբանի, սոցիալական աշխատողի, բուժանձնակազմի և հիմնադրամի համակարգողների հետ։
- Ներկայացնել դիտարկումներ բնակիչների վարքի, հուզական վիճակի և առաջընթացի վերաբերյալ՝ ըստ հիմնադրամի ընթացակարգերի։
- Ներգրավվել թիմային խորհրդակցություններում՝ բնակիչների խնամքի և աջակցության որակի բարելավման նպատակով։
Անվտանգության և բարեկեցության ապահովում
- Պահպանել և վերահսկել անվտանգության բոլոր կանոնները՝ խոհանոցում, բնակելի տարածքներում և գործունեության վայրերում։
- Կազմակերպել արտակարգ իրավիճակների դեպքում գործելու հստակ ընթացակարգեր։
- Ապահովել ֆիզիկական և հուզական անվտանգ միջավայր բնակիչների համար։
Հաշվետվություն և որակի վերահսկում
- Ամենօրյա և ամսական հաշվետվություններ ներկայացնել հիմնադրամի ընդհանուր համակարգողին կամ տնօրինությանը։
- Մոնիթորինգ իրականացնել աշխատանքի որակի, բնակիչների առաջընթացի և միջավայրի բարելավման ուղղությամբ։
- Առաջարկել բարեփոխումներ և զարգացումներ խմբային տան գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։
REQUIRED QUALIFICATIONS: 
․
Կրթություն և մասնագիտական գիտելիքներ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության, հատուկ մանկավարժության, սոցիալական քաղաքականության կամ հարակից ոլորտներում։
- Գիտելիք և հասկանալություն խնամքի, վերականգնման և աջակցության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։
Աշխատանքային փորձ
- Առնվազն 2 տարվա փորձ սոցիալական կամ խնամքի ոլորտում
- Փորձ թիմերի համակարգման կամ ղեկավար դիրքում։
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Թիմի աշխատանքը արդյունավետ կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
- Առաջնորդության հմտություններ՝ հիմնված վստահության, ներգրավման և հարգանքի վրա։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն՝ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությամբ։
- Ժամանակի կառավարման և առաջնահերթությունների որոշման հմտություններ։
- Փաստաթղթային և հաշվետու աշխատանք կատարելու բարձր ճշգրտություն։
Հաղորդակցման և համագործակցության հմտություններ
- Զարգացած հաղորդակցման հմտություններ՝ տարբեր մասնագետների, աշխատակիցների և բնակիչների հետ արդյունավետ համագործակցելու համար։
- Կարողություն լսելու, բանակցելու և կոնֆլիկտները կառուցողական ձևով լուծելու։
- Թիմային մտածողություն և համագործակցային աշխատանքային ոճ։
- Հարգալից, ներառական և ոչ դատապարտող վերաբերմունք շահառուների ու գործընկերների նկատմամբ։
Անձնական հատկանիշներ
- Բարձր պատասխանատվության զգացում և բարեվարքություն։
- Համբերատարություն, զգայունություն և կարեկցանք։
- Ճկունություն և հարմարվողականություն փոփոխվող իրավիճակներում։
- Նախաձեռնողականություն և ցանկություն՝ բնակիչների ինքնուրույնությունն ու ներառումը խթանելու համար։
- Հավատարիմ Ջերմիկ Անկյուն հիմնադրամի արժեքներին՝ արժանապատվություն, հարգանք, վստահություն և աջակցություն առանց վերահսկման։
Լեզվական և տեխնիկական հմտություններ
- Հայերենի գերազանց տիրապետում։
- Ռուսերենի կամ անգլերենի աշխատանքային իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային հիմնական ծրագրերի (Word, Excel) և էլեկտրոնային հաղորդակցման գործիքների իմացություն։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրվում է ուղարկել իրենց՝
- CV (ռեզյումե) և
- Կարճ մոտիվացիոն նամակը (support letter)
Էլ․ հասցե՝ ************@*****.***
Խնդրում ենք էլ. նամակի թեմայի դաշտում նշել՝
«Խմբային տան համակարգող – Սիլիկյան խմբային տուն»
Միացեք Ջերմիկ Անկյուն հիմնադրամի թիմին՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ ապրում է արժանապատիվ, անկախ և վստահությամբ լի կյանքով։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Խմբային տան համակարգողի աշխատավարձը սահմանվում է՝
ամսական 250,000 – 300,000 ՀՀ դրամ,
կախված է աշխատանքային փորձից, մասնագիտական որակավորումներից և պարտականությունների արդյունավետ կատարման մակարդակից։
Բացի հիմնական աշխատավարձից՝ նախատեսվում են պարբերական գնահատումներ, որոնք կարող են հանգեցնել վարձատրության վերանայման՝ ըստ աշխատանքի որակի և ծրագրային առաջընթացի։
ABOUT COMPANY: 
Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ
Ստեղծման տարեթիվ․ 2008թ.
Գործունեության ձևաչափ․ համայնքահեն խմբային տներ՝ մեծահասակների համար, ովքեր ունեն մտավոր կամ հոգեսոցիալական խնդիրներ։
Խմբային տների քանակ․ 3 (Սիլիկյան, Առինջ, Գեղանիստ)
Շահառուների քանակ․ 40 բնակիչ՝ մշտական աջակցությամբ
Գործունեության նպատակ․
Հիմնադրամը գործում է ոչ թե խնամքի, այլ շուրջօրյա ուղեկցող աջակցության մոդելով, որի նպատակը բնակիչների ինքնուրույնության, պատասխանատվության և որոշումներ կայացնելու կարողությունների զարգացումն է։
Գործունեության հիմնական ծրագրեր․
«Աջակցություն առանց վերահսկման» մոդել․ աշխատակազմի վերապատրաստման համակարգ, որը ձևավորում է վստահության, ոչ վերահսկողության և գործընկերային միջավայր։
«Կարիք–կարողություն = իրական աջակցություն» մեթոդաբանություն․ գնահատման համակարգ, որը որոշում է յուրաքանչյուր բնակչի աջակցության իրական անհրաժեշտությունը՝ խթանելով ինքնուրույնությունը։
Beneficiary-to-Beneficiary (B2B) և Beneficiary-to-Employee (B2E) ծրագրեր՝ բնակիչների միջև փոխաջակցության և աշխատանքային ինտեգրման մոդելներ։
Բնակիչների կողմից ղեկավարվող հանդիպումներ և համայնքային ներառման ծրագրեր, որոնք նպաստում են ինքնորոշման և առաջնորդության հմտությունների զարգացմանը։
«1 աշխատակից – 1 բնակիչ» մեթոդաբանական մոդել, որն ապահովում է անհատականացված աջակցություն և պատասխանատվության հստակ բաշխում։
Աշխատակազմ․
Հիմնադրամում աշխատում են հոգեբաններ, խնամողներ, համակարգողներ, թերապևտներ, սոցիալական աշխատողներ և մարզիչներ։ Բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ ինքնավարությանը միտված և ոչ վերահսկողական աշխատանքի մեթոդներով։
Հիմնադրամի առաքելությունը․
Ստեղծել համայնքահեն և ներառական բնակության համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդ ապրում է արժանապատիվ, անկախ և լիարժեք կյանքով՝ որպես համայնքի հավասար անդամ։
Կապ․
- Սիլիկյան խումբային տուն՝ Երևան, Սիլիկյան թաղամաս
- Առինջ խումբային տուն՝ Կոտայքի մարզ, Առինջ
- Գեղանիստ խումբային տուն՝ Արմավիրի մարզ, Գեղանիստ գյուղ
Jermik Ankyun Foundation
Year of Establishment: 2006
Operational Model: Community-based group homes for adults with intellectual and psychosocial disabilities.
Number of Group Homes: 3 (Silikyan, Arinj, Geghanist)
Number of Residents: 40 people receiving continuous, person-centered support
Mission:
The Foundation operates not as a care facility but under the model of 24-hour accompanying support, designed to promote residents’ autonomy, decision-making, responsibility, and self-initiative.
Main Programs and Methodologies:
Support Without Controlling Model: A staff training system that fosters trust, partnership, and non-intrusive support instead of control.
Need–Capacity = Actual Support Methodology: A unique assessment tool that determines the exact level of support each resident needs, encouraging independence and self-reliance.
Beneficiary-to-Beneficiary (B2B) and Beneficiary-to-Employee (B2E) Programs: Empower residents to support one another and transition into employment within the Foundation.
Resident-Led Meetings and Community Integration Programs: Build leadership and participation skills through resident-organized activities and community engagement.
“1 Staff – 1 Resident” Methodological Model: Ensures personalized daily support and clear distribution of responsibility between staff and residents.
Staff and Professional Team:
The Foundation’s team includes psychologists, social workers, occupational therapists, support staff, and coordinators. All employees receive continuous professional development focused on autonomy-oriented, non-controlling support practices.
Vision:
To create a community-based, inclusive living environment where every person with a disability can live a dignified, independent, and fulfilling life as an equal member of society.
Locations:
- Silikyan Group Home – Yerevan, Silikyan District
- Arinj Group Home – Kotayk Region, Arinj
- Geghanist Group Home – Armavir Region, Geghanist Village