JOB DESCRIPTION: 
Էվոկաբանկը փնտրում է Խնդրահարույց Ակտիվների Մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
RESPONSIBILITIES: 
- Խնդրահարույց հաճախորդների տվյալների բազաների հավաքագրում և վարում;
- Հաճախորդների հետ կապի հաստատում և բանակցում` վարկային պարտավորությունների կատարման նպատակով;
- Այցելություն խնդրահարույց հաճախորդներին;
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում;
- Հաճախորդների՝ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անվտանգության կամ նմանատիպ ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցության գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն (որևէ սպորտաձևի որակավորումը կդիտվի որպես առավելություն);
- Վարորդական իրավունք;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խնդրահարույց Ակտիվների Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
www.evocabank.am :