JOB DESCRIPTION: 
ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի, որը հաղորդակցման տարբեր միջոցներ կիրառելով կապ կհաստատի պարտատերերի հետ և համապատասխան հաշվետվություններ կներկայացնի ղեկավարությանը։
RESPONSIBILITIES: 
- Կապ հաստատել հաճախորդների հետ` տեղեկացնելու և/ կամ հիշեցնելու իրենց պարտքի հերթական վճարման մասին;
- Կապ հաստատել ժամկետանց հաճախորդների հետ, պարզել հետվճարման ուշացման պատճառները, վերլուծել պարտապանի տարբեր հնարավորությունները;
- Կազմել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ բոլոր ժամկետանց պարտապանների վերաբերյալ;
- Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտներում;
- Նախընտրելի է փորձ խնդրահարույց հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Ժամկետանց հաճախորդների հետ աշխատելու ունակություն և պատրաստակամություն;
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ;
- Բարձր սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում;
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
- Վերլուծական մտածողություն;
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (Excel, Word);
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն; թուրքերենի լավ իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES: 
Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել **@************.*** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Խնդրահարույց Պարտքերի Հեռահար Հավաքագրման Մասնագետ")։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
ՍոֆթԿոնստրակտ ՍՊԸ հիմնադրվել է Բադալյան եղբայրների կողմից 2010 թվականին ՏՏ մի շարք ոլորտների համար: Ընկերությունը ստեղծել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են FeedConstruct- ը և այլն: Անկախ ապրանքանիշ լինելով հանդերձ՝ դրանք բոլորը կազմում են ՍոֆթԿոնստրակտ մեծ ընտանիքը: Այս պահին ՍոֆթԿոնստրակտը ունի ավելի քան 2000 աշխատակից, 10+ ապրանքային նշաններ և մի շարք մասնաճյուղեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
https://softconstruct.com// :