Close Search

Jobs and Careers

Switch to classic view open search close search
finance-administrative-assistant-faa
Finance Administrative Assistant (FAA) / US Peace Corps Armenia
US Peace Corps Armenia
30 Jan 2026
senior-executive-support-assistant-5
Senior Executive Support Assistant / UNHCR Armenia Office
UNHCR Armenia Office
28 Jan 2026
faculty-position-mab-business-analytics-course-2
Faculty Position (MAB) - Business Analytics Course / International Center of Agribusiness research and Education (ICARE) Foundation
International Center of Agribusiness research and Education (ICARE) Foundation
29 Jan 2026
faculty-position-mab-global-food-supply-chain-course
Faculty Position (MAB) - Global Food Supply Chain Course / International Center of Agribusiness research and Education (ICARE) Foundation
International Center of Agribusiness research and Education (ICARE) Foundation
29 Jan 2026
chief-executive-financial-officer-3
Chief Executive & Financial Officer / Autogroup
Autogroup
26 Jan 2026
hashvapahakan-khmbi-ghekavar-2
Հաշվապահական Խմբի Ղեկավար / Parvanyan Consulting
Parvanyan Consulting
24 Jan 2026
sales-manager-team-lead
Sales Manager Team Lead / FLUX LLC
FLUX LLC
22 Jan 2026
food-systems-and-climate-action-data-analysis-specialist-2
Food Systems and Climate Action Data Analysis Specialist/Food and Agriculture Organization of the United Nations
Food and Agriculture Organization of the United Nations
21 Jan 2026
gnvoumneri-masnaget-9
Գնումների Մասնագետ / Armenian Territorial Development Fund
Armenian Territorial Development Fund
21 Jan 2026
bzhshkakan-nerkayacvoucich-medical-representative-2
Բժշկական Ներկայացուցիչ / Medical Representative / Representative Office of "KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto"
Representative Office of "KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto"
21 Jan 2026
glkhavvor-hashvapah-10
Գլխավոր Հաշվապահ / Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ
Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ
21 Jan 2026
khvorhrdatvakan-tsarayvouthyvounner-hh-voum-yntanekan-ev-kencaghayin-brnvouthyan-harcervov-thezh-gtsi-iravakan-shrjanaki-mshakman-hamar-2
Խորհրդատվական Ծառայություններ ՀՀ-ում Ընտանեկան և Կենցաղային Բռնության Հարցերով Թեժ Գծի Իրավական Շրջանակի Մշակման Համար / PSMP4 under the Office of the Prime Minister of the Republic of Armenia
PSMP4 under the Office of the Prime Minister of the Republic of Armenia
20 Jan 2026
Խորհրդատվական Ծառայություններ ՀՀ-ում Ընտանեկան և Կենցաղային Բռնության Հարցերով Թեժ Գծի Իրավական Շրջանակի Մշակման Համար
This announcement  has been retrieved
Company: PSMP4 under the Office of the Prime Minister of the Republic of Armenia
Location: Yerevan, Armenia
Duration: Իրականացման ժամկետը` մոտ 14 շաբաթ:
Deadline: 03 February 2026
Announcement Code: PSMP4-CQS-2.2.2

Share this page

COMPETITION TYPE : 

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:

DETAIL DESCRIPTION : 

Խորհրդատվական ծառայությունները ներառում են ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով թեժ գծի ներդրման և հետագա անխոչընդոտ գործարկման ապահովման համար անհրաժեշտ իրավական շրջանակ մշակելու և ներկայացնելու, թեժ գծի գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստումների համար անհրաժեշտ նյութերի մշակման և այդ նյութերի հիման վրա վերապատրաստումների անցկացման, ինչպես նաև թեժ գծի ներդրման և հետագա գործարկման համար անհրաժեշտ այլ բովանդակային փաստաթղթերի համալիր փաթեթի մշակման և կիրարկման հարցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերելը։

ԸԲ թեժ գիծ համակարգի ներդրման շրջանակում Խորհրդատուն պետք է մատուցի հետևյալ ծառայությունները՝ մշակի անհրաժեշտ իրավական շրջանակը՝ ներառյալ հաղորդակցման ռազմավարությունը և այլ իրավական անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովի ԸԲ կենտրոնների անվտանգությունը, վերանայի թեժ գծի գործարկման արձանագրության (պրոտոկոլ) նախագիծը և համապատասխանեցնի այն թեժ գծի նոր մոդելին, մշակի ԸԲ թեժ գծի գործարկման համար անհրաժեշտ արձանագրությունները/ուղեցույցները, մշակի թեժ գծի համակարգում աշխատող օպերատորների և համապատասխան անձնակազմի համար վարքագծի կանոններ, մշակի որակի ապահովման, մշտադիտարկման ու գնահատման համակարգ՝ թեժ գծի արդյունավետությունը կառավարելու և չափելու համար, վերանայի և թարմացնի առկա աշխատանքի/պաշտոնների նկարագրությունների նախագծերը՝ թեժ գծի ծրագրում ներգրավված անձնակազմի համար, տրամադրի շարունակական իրավական աջակցություն և խորհրդատվություն Պատվիրատուին և թեժ գծի տեխնիկական ներդրման համար պատասխանատու թիմին, մշակի վերապատրաստումների համապարփակ փաթեթ և իրականացնի վերապատրաստումներ, աջակցի ԱՍՀՆ-ին իրազեկման համապարփակ արշավի մշակման և իրականացման հարցում:
Հանձնարարականի մանրամասն «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈւԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ կից՝ Հավելված Ա-ում։

REQUIREMENTS : 

Այս հանձնարարականն իրականացնելու համար նախատեսվում է վարձել խորհրդատվական ընկերություն (հետայսու՝ «Խորհրդատու»):

ՀՀ Վարչապետի աշխատակազմը հրավիրում է իրավասու/ընտրվելու իրավունք ունեցող (eligible) խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներ) Ծառայության մատուցման վերաբերյալ արտահայտելու իրենց հետաքրքրությունը: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձ:

Խորհրդատվություն իրականացնող ընկերությունը պետք է բավարարի որակավորման հետեւյալ նվազագույն պահանջները.
- առնվազն 3 տարվա փորձ իրավական բարեփոխումների, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մշակման և (կամ) պետական հատվածի արդիականացման ոլորտներում, այդ թվում՝ իրավական վերլուծությունների պատրաստման, օրենքների և կանոնակարգերի նախագծերի մշակման փորձ,
- ռազմավարական հաղորդակցության փաստաթղթերի, արձանագրությունների, մասնագիտական վերապատրաստումների համար անհրաժեշտ տեսական նյութերի, ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համար անհրաժեշտ մեթոդաբանությունների մշակման փորձ,
- վերջին 3 տարիների ընթացքում նույն բնույթի, մասշտաբի և բարդության առնվազն երկու (2) առաջադրանքի հաջող կատարում. նախընտրելի է, որ դրանք ֆինանսավորված լինեն պետական մարմինների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

Խորհրդատուի հիմնական անձնակազմը/ փորձագետները չեն գնահատվելու այս փուլում:

Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը.

Ընկերության հիմնական բիզնեսի և գործունեության տարիների մանրամասն նկարագիրը՝ ներառյալ մատուցված ծառայությունները, ավարտված ծրագրերը (իրականացման ժամկետներով, հասցեներով, կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ընկերության հիմնական աշխատակազմի քանակով և այլ տվյալներով), ինչպես նաև ընկերության փորձի հիմնավորումը փաստաթղթային ապացույցներով։ Փաստաթղթերին պետք է կցվի համապատասխան առաջադրանքների ցանկ, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, պատվիրատուն, իրականացման տարին և տևողությունը, խորհրդատուի դերը, մատուցված ծառայությունների շրջանակը և ֆինանսավորման աղբյուրը։

APPLICATION PROCEDURES : 

Խորհրդատուները՝ իրենց որակավորումը բարելավելու համար կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների տեսքով կամ որպես ենթախորհրդատուներ՝ հստակորեն նշելով միավորման ձևը: Համատեղ ձեռնարկության պարագայում բոլոր գործընկերները համատեղ և համապարտ պարտավորություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով հետևյալ աշխատանքային ժամերին` 09:00-ից մինչ 18:00-ը:

Հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր ձևով ներկայացվեն ներքոնշյալ հասցեով (անձամբ կամ էլ-հասցեով) մինչև 2026թ. փետրվարի 3-ը, ժ. 18:00 (տեղական ժամանակով):

պրն.Ահարոն Մկրտչյան
«Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ 4) ղեկավար
ՀՀ, ք. Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական Տուն 1 (1-ին հարկ, 115, 117 սենյակ)
հեռ. (+374 10) 515931
էլ. Փոստ. info@psmp.am

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA : 

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է 2020թ. նոյեմբերի ՀԲ գնումների կարգավորումները IPF վարկառուների համար (Գնումների ուղեցույց՝ չորրորդ հրապարակում) Բաժին III, պարագրաֆ 3.14, 3.16, և 3.17, որտեղ սահմանված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը:

INTENDED AUDIENCE : 

Բոլոր իրավասու/ընտրվելու իրավունք ունեցող (eligible) խորհրդատվական ընկերությունները (Խորհրդատուներ) հրավիրվում են մրցույթին մասնակցելու։

ADDITIONAL NOTES : 

Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական հայտարարությունը և «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է կից ֆայլում։

ABOUT : 

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից` Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) իրականացման համար, և մտադիր է հատկացվող միջոցների մի մասը ծախսել սույն տեխնիկական առաջադրանքում նկարագրված խորհրդատվական ծառայությունների մատուցման համար:

ATTACHMENTS:

ATTACHMENTS FULL REOI&TOR - REOI-HOTLINE_arm_20012026.pdf

ABOUT COMPANY : 

Attachments: SPN, RFP, AMENDMENT 1 TO RFP