TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է կրթական և գիտական ծրագրերի ղեկավարի օգնականի թափուր հաստիք Երևան քաղաքում։
Ենթակա է՝ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, կրթական և գիտական ծրագրերի ղեկավարին
Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 22
RESPONSIBILITIES: 
- Օգնել կրթական և գիտական ծրագրերի ղեկավարին՝ այդ ծրագրերը կազմակերպելու և իրականացնելու գործում;
- Նախապատրաստել և մշակել ծրագրերի ընթացիկ հաշվետվությունների համար անհրաժեշտ նյութերը;
- Ներկայացնել առաջարկներ ծրագրերի գործունեության բարելավման ուղղությամբ;
- Հավաքագրել նյութեր կրթության և գիտության ոլորտում արվող փոփոխությունների և ընդունվող կարգերի, օրենքների, որոշումների մասին;
- Նախապատրաստել անհրաժեշտ նյութեր ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի մրցույթների կազմակերպման և անցկացման համար, իրականացնել այդ ծրագրերի գործավարությունը;
- Մասնակցել կրթական և գիտական ծրագրերի մրցույթների իրազեկմանը;
- Ապահովել հետադարձ կապը ծրագրերի շահառուների հետ;
- Կազմակերպել սոցիալապես անապահով ընտանիքների տուն այցեր կրթական ծրագրերի համակարգող խորհրդի անդամների մասնակցությամբ;
- Կատարել ծրագրային փաստաթղթերի թարգմանություն;
- Նախապատրաստել անհրաժեշտ նյութեր ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի համար և կազմել դրանց արձանագրությունները;
- Նախապատրաստել ծրագրերի շահառուների հետ հանդիպումները և ժողովները;
- Օգնել կազմակերպել և անցկացնել կրթական ծրագրերի շահառուների մասնակցությամբ բարեգործական միջոցառումներ;
- Օգնել համակարգել ՀՕՖ-ի կրթական ծրագրերի ուսանողների կամավորական աշխատանքները;
- Հավաքագրել ՀՕՖ-ի կրթական ծրագրերի շրջանավարտների զբաղվածության մասին տեղեկություններ;
- Կատարել այլ պարտականություններ՝ առաջադրված իր անմիջական ղեկավարի կողմից։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Իրազեկվածություն ՀՀ կրթական և սոցիալական համակարգերի, դրանց քաղաքականությունների և օրենսդրական կարգավորումների մասին;
- Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Microsoft Office փաթեթի՝ մասնավորապես MS Word, Excel գերազանց իմացություն; Outlook;
- Տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ;
- Ծրագրերի կառավարման կարողություն։
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV/resume և մոտիվացիոն նամակ ուղարկել ****@***.** էլեկտրոնային փոստին մինչև սույն թվականի մարտի 21-ը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.