TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկային անհրաժեշտ է մանկաբույժ: Մանկաբույժն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բուժօգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բժիշկ-մանկաբույժի որակավորում; վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման (ՇՄԶ կրեդիտներ) առկայություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում;
- Սիրալիր և բարեհամբյուր մոտեցում աշխատանքին;
- Համակարգչային բազային գիտելիքներ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Թափուր աշխատատեղին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) լուսանկարով ուղարկել **.********@**.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մանկաբույժ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: