TERM: 
Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ)
JOB DESCRIPTION: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը (ԵՀՀ) փնտրում է ռազմավարական պլանավորման հմտություններ ունեցող Միջազգային կապերի պատասխանատու։ Միջազգային կապերի պատասխանատուն (ա) պատասխանատու է ԵՀՀ միջազգայնացման աշխատանքների պլանավորման և իրականացման համար, (բ) համակարգում և զարգացնում է միջազգային համագործակցությունը և մասնակցում համալսարանի ռազմավարական կառավարմանը, (գ) տեղեկացնում, ուղղորդում և աջակցում է ուսանողներին, դասախոսներին և այլ շահակիցներին, մասնակցում դրամաշնորհային ծրագրերի, վարում հանդիպումներ, նախաձեռնում դրամաշնորհային և այլ ծրագրեր, մասնակցում միջազգային հետազոտությունների և վերապատրաստումների:
RESPONSIBILITIES: 
- Զարգացնել համալսարանի համագործակցությունը օտարերկրյա բուհերի, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին շահակիցների հետ;
- Համակարգել առօրյա աշխատանքները, ուղղորդել շահակիցներին միջազգային փորձի փոխանակման և շարժունության ծրագրերին մասնակցելիս;
- Հրավիրել օտարերկրյա մասնագետների՝ ուսանողներին, դասախոսներին և այլ շահակիցներին վերապատրաստելու;
- Համակարգել Մշակույթի կենտրոնի աշխատանքները՝ տեղացի և օտարերկրացի ուսանողների հետ համագործակցությամբ;
- Ներկայացնել հաշվետվություններ կատարած աշխատանքների վերաբերյալ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Անգլերենի կատարյալ տիրապետում;
- Բանակցային հմտություններ;
- Աշխատակիցներին ուղղորդելու, աշխատանքային պլանավորման և հանձնարարություններ կազմակերպելու ու ծրագրեր մշակելու կարողություն;
- Հանդուրժողականություն, հարգանք և բազմամշակույթ միջավայրում շփվելու կարողություն;
- Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություններ։
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ********.**.**********@*****.*** և *******@********.** էլեկտրոնային հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Միջազգային կապերի պատասխանատու»)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Աշխատանքային ջերմ մթնոլորտ, որտեղ աշխատակիցներն ունեն զարգացման, մասնագիտական և անձնային աճի հնարավորություն։
ABOUT COMPANY: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ. Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: