TERM: 
Ամբողջ դրույք (09:00 - 18:00)
JOB DESCRIPTION: 
Ներքին Աուդիտորը իրականացնելու է Ընկերության գործունեության համապատասխանության ստուգում:
RESPONSIBILITIES: 
- Ընկերության գործունեության համապատասխանության ստուգում՝ ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան;
- Ընկերության գնումների գործընթացի իրականացման ստուգում;
- Ընկերության աշխատակիցների կողմից Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան գործելու ստուգում;
- Ընկերության աշխատակիցներին տրված լիազորությունների գնահատում՝ բացառելու համար հնարավոր չարաշահումները;
- Աուդիտորական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում;
- Հետստուգումային հսկողություն, հետստուգումային հսկողության արդյունքների հիման վրա վերադասին հաշվետվությունների ներկայացում;
- Ընկերության ներքին վերստուգման տարեկան պլանի կազմման աշխատանքներին մասնակցություն;
- Տարեկան պլանային, ինչպես նաև արտապլանային ստուգումներին աջակցություն;
- Ընկերության գործունեության արդյունավետության շուրջ առաջարկությունների ներկայացում;
- Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Կրթությունը՝ բարձրագույն (ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում);
- Աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում;
- Համակարգչային գիտելիքները՝ «MS Office» ծրագրային փաթեթ, «ՀԾ-Բանկ» համակարգ;
- Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ);
- Գործարար որակները` վերլուծական մտածելակերպ, նախաձեռնողականություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն, խնդիրների լուծում, հաշվետվությունների մշակում:
APPLICATION PROCEDURES: 
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը`
https://www.globalcredit.am/about-us/career պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Տրամադրվող արտոնությունների փաթեթը`
- Մրցունակ աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off);
- Արտոնյալ պայմաններով սպառողական վարկեր;
- Եռամսյակային պարգևավճարներ;
- Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ;
- Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն: