JOB DESCRIPTION: 
Ռազմավարական զարգացման գործակալությունը փնտրում է փորձագետ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարճաժամկետ ծրագրի մշակման համար:
RESPONSIBILITIES: 
- Մշակել և ներկայացնել իրականացվող գործողությունների աշխատանքային պլան;
- Իրականացնել ծրագրի թիրախային խմբերի կարիքների գնահատում՝ հատուկ մշակված հարցաթերթի կիրառմամբ;
- Մշակել կարճաժամկետ ուսումնական ծրագիր ԱՀՈՒ սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով կատարված հարցման արդյունքները;
- Պատրաստել համապատասխան ուսումնական նյութեր՝ հաշվի առնելով կարճաժամկետ ծրագիրը;
- Կազմակերպել քննարկումներ/ հանդիպումներ՝ ներգրավելով համապատասխան մասնագետներին:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- ՄԿՈՒ համակարգի և կրթական չափորոշիչների լավ իմացություն; ԱՀՈՒ մոդելի մոտեցումների իմացություն;
- Մոդուլային և կարճաժամկետ ծրագրեր կազմելու/ վերանայելու փորձ;
- Հայերեն լեզվի լավ իմացություն;
- Գրելու վարժ հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչ վերջնաժամկետը ուղարկել ինքնակենսագրական (CV) (ոչ ավել, քան 2 էջ) և լրացրած կից ֆինանսական առաջարկը հայերեն և անգլերեն լեզուներով ծրագրի ղեկավար՝ Լիլիթ Հովհաննիսյանին *.************@*********.*** էլ. հասցեով` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Փորձագետ Աշխատանքի Վրա Հիմնված Ուսուցման Կարճաժամկետ Ծրագրի Մշակման Համար»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈւ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը` ՄԿՈՒ-բիզնես համագործակցության կայացման միջոցով` խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները:
ATTACHMENTS:
ToR - TOR for short-term Expert WBL_Arm.doc (1).doc
Ֆինանսական Առաջարկ - Fin Proposal_Expert_Arm.doc.doc
Financial Proposal - Fin Proposal_Expert_Eng.docx.docx
ABOUT COMPANY: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն և այլն: