JOB DESCRIPTION: 
Ռազմավարական Զարգացման Գործակալությունը (ՌԶԳ) փնտրում է փորձագետ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (MAVETA)» ծրագրի շրջանակներում «Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների լաբորատորիայի աշխատակցի» կարճաժամկետ դասընթացի մշակման համար:
Ծրագրի հիմնական նպատակը.
Բարելավված գիտելիքներն ու հմտությունները նպաստում են կին և տղամարդ մասնագետների և շրջանավարտների (I) կայուն, բարենպաստ միջավայրային, ներառական զարգացմանը, (II) եկամուտների աճին, և (III) ընդլայնված (ինքնա)զբաղվածությանը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում:
Առաջադրանքի նպատակը.
Դուալ կրթության սկզբունքներին համապատասխան մշակել Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների լաբորատորիայի մասնագետի կարճաժամկետ դասընթաց՝ ներառյալ ուսումնամեթոդական նյութերը՝ ըստ մոդուլի:
RESPONSIBILITIES: 
- Ուսումնասիրել դուալ մոտեցմամբ իրականացվող կարճաժամկետ ծրագրի գործնական և տեսական հարաբերակցության արդյունավետ կիրառման տարբերակները լաբարատորիայի աշխատակցի համար;
- Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների լաբորատորիայի մասնագետի համար մշակել աշխատաշուկայի արդի պահանջարկին համապատասխան մոդուլ՝ ներառելով ստորև թվարկված թեմաները.
ա) Կաթի ընդունման լաբորատորիայի աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքները և լաբորատոր մատյանների վարման ձևերը;
բ) ֆիզիկոքիմիական լաբորատորիայի աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքները` ըստ արտադրանքի դասի;
գ) մանրէաբանական լաբորատորիայի աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքները` ըստ արտադրանքի դասի;
- Ըստ վերը նշված մոդոլների՝ մշակել լաբորատորիայի աշխատակցի կարճաժամկետ դասընթացի օրակարգը/ժամանակացույցը;
- Մշակել վերջնարդյունքի գնահատման մեթոդաբանության օրինակելի ձևաչափը;
- Ըստ մոդուլի՝ մշակել կարճաժամկետ դասընթացի ուսումնառության նյութերը, ներառյալ կաթի ընդունման, ֆիզիկոքիմիական, մանրէաբանական լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկումների նկարագիրը, փորձարկումների ընթացքում կիրառվող ռեակտիվների պատրաստման եղանակները:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Համապատասխան կրթության առկայություն կաթի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում;
- Կաթ և կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձի առկայություն;
- Ֆորմալ և/ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակման առնվազն 3 տարվա փորձ;
- Դուալ կրթության մասին իրազեկվածություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր.
- Փորձագետի ինքնակենսագրություն (CV)` առավելագույնը 2 էջ;
- Ֆինանսական առաջարկ (հետևյալ ձևաչափով՝
https://tinyurl.com/Financial-Proposal-Expert):
Դիմելու համար, խնդրում ենք, վերը նշված փաստաթղթերը մինչ վերջնաժամկետի ավարտը ուղարկել *********@*********.*** և *.************@*********.*** էլ. հասցեներին:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Մանրամասների համար հետևել հղմանը՝
https://tinyurl.com/SDA-ToR: