JOB DESCRIPTION: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Պրոդուկտների համակարգողի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
RESPONSIBILITIES: 
- Ապահովել պրոդուկտների համակարգողին կցված պրոդուկտների զարգացման քաղաքականությունը և նպատակները;
- Իրականացնել պրոդուկտների համակարգողին կցված պրոդուկտների հետստուգման իրականացում, պրոդուկտի կենսացիկլի կառավարում, արդյունքների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին;
- Իրականացնել արտաքին և ներքին փոփոխությունների ուսումնասիրություն, հետադարձ կապի հավաքագրում վաճառք իրականացնող աշխատակիցներից, դրանց վերլուծություն և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների առաջարկների ներկայացում;
- Միջազգային գործընկերների հետ նոր նախագծերի իրականացման մասով վարել բանակցություններ (այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերի);
- Կատարել իրականացվող փոփոխությունների արդյունավետության գնահատում;
- Կառավարել իրեն կցված պրոդուկտների մշակման, ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումները;
- Պատրաստել բիզնես առաջարկներ և դրանք ներկայացնել Բանկի համապատասխան կառավարման մարմիններին;
- Մանրածախ պրոդուկտների հետ առնչվող գործառույթների շրջանակներում մշակել գործող բիզնես-պրոցեսների քարտեզներ (Process mapping);
- Մանրածախ բիզնեսի տնօրինության գործառույթների շրջանակներում գործող բիզնես-պրոցեսների քարտեզի հիման վրա բացահայտել առկա խնդիրները, ներկայացնել օպտիմալացման առաջարկներ;
- Կատարել Բանկի ներքին իրավական ակտերի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված փոփոխություններին;
- Ներկայացնել գործող բիզնես-պրոցեսների օպտիմալացմանն, այդ թվում դրանց հնարավոր ավտոմատացման հետ կապված բիզնես առաջարկներ;
- Վարել ներքին դասընթացներ և սեմինարներ ըստ անհրաժեշտության;
- Կոորդինացնել պրոդուկտների համակարգողին կցված պրոդուկտների մշակման, ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումները։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների գերազանց իմացություն;
- Բանկային գործի իմացություն;
- Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների իմացություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի լավ իմացություն;
- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Խնդիրների արագ և արդյունավետ արձագանքման կարողություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Ներկայացման հմտություն;
- Համագործակցելու ունակություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն; լարված գրաֆիկով աշխատելու ունակություն։
APPLICATION PROCEDURES: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Պրոդուկտների Համակարգող»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ATTACHMENTS:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip.zip