JOB DESCRIPTION: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ պրոդուկտների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել կորպորատիվ պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության, վերլուծության, շուկայի միջավայրի, մրցակից բանկերի պրոդուկտների և միջազգային փորձի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Մշակել կորպորատիվ բիզնեսի տնօրինության կողմից իրականացվող գործընթացները նկարագրող ներքին ակտեր` կարգեր, ընթացակարգեր, հրահանգներ և այլ իրավական ակտեր;
- Իրականացնել կորպորատիվ հաճախորդներին մատուցվող ակտիվային, պասիվային և կոմիսիոն եկամուտ ապահովող բանկային ծառայությունների/ պրոդուկտների մշակում, լրամշակում և ներդրման ուղղված միջոցառումների իրականացում;
- Մասնակցել իրեն կցված պրոդուկտների գծով ուսուցողական նյութերի մշակմանն և ուսուցման գործընթացին;
- Տրամադրել/ փոխանակել իրեն կցված պրոդուկտների վերաբերող տեղեկատվություն (հարցումներ, նամակներ այլ ներքին և արտաքին գրություններ);
- Կատարել ներդրված պրոդուկտների վաճառքի ծավալների ուսումնասիրություն և հաշվետվությունների պատրաստում` ըստ անհրաժեշտության;
- Պատրաստել վարկավորման ոլորտում ֆինանսավորում տրամադրող միջազգային դոնոր կազմակերպություններին (ֆոնդերին) տեղեկատվական հաշվետվություններ և իրականացնել դրա հետ կապված այլ գործընթացներ;
- Պատրաստել վարկավորման այլ ծրագրերի (այդ թվում` պետական) շրջանակներում տեղեկատվական հաշվետվություններ և իրականացնել դրա հետ կապված այլ գործընթացներ;
- Կատարել իրեն կցված պրոդուկտների գծով վաճառքի գործընթացի օպտիմալության ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում;
- Իրականացնել իրեն կցված պրոդուկտների գծով գործընթացի ավտոմատացմանն ուղղված միջոցառումներ և ներկայացնել համապատասխան իրավասու մարմիններին;
- Իրականացնել կորպորատիվ պրոդուկտների (դրանց հետ կապված այլ գործընթացների)/ հաշվետվությունների գծով իրականացված ծրագրային լուծումների թեստավորում, խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղղված հետադարձ կապի ապահովում;
- Ապահովել Բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների/ ծառայությունների սակագների և պայմանների համապատասխանությունը;
- Մասնակցել մարքեթինգային միջոցառումների/ արշավների իրականացմանը (տեղեկատվության տրամադրում, հետագա համագործակցում և այլ անհրաժեշտ գործողություններ):
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի լավ իմացություն;
- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Համագործակցելու ունակություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն; լարված գրաֆիկով աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Պրոդուկտների Մենեջեր»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ATTACHMENTS:
Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip.zip