TERM: 
Ամբողջական դրույքով
JOB DESCRIPTION: 
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի Հանրային կապերի և մեդիա բաղադրիչի ղեկավարի հիմնական աշխատանքային վայրը «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի Երևանում գտնվող գրասենյակն է լինելու, սակայն նախատեսվում են նաև հաճախակի գործուղումներ ՀՀ տարածքում։ Աշխատակիցը, հետևելով «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կանոնակարգերին, Ծրագրի ղեկավարի համակարգմամբ, սերտորեն համագործակցում է Ծրագրի կոնսորցիումի աշխատակիցների հետ՝ պատասխանատվություն ստանձնելով ստորև նշված աշխատանքների իրականացման համար։
RESPONSIBILITIES: 
- Մասնակցում է հնգամյա Ծրագրի ամենամյա աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը;
- Մշակում, Ծրագրի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում և, ըստ անհրաժեշտության, վերանայում է Ծրագրի տեսանելիության և հանրահռչակման մեդիա ռազմավարություն և հետևում է Ծրագրի կոնսորցիումի կողմից դրա իրականացմանը;
- Ծրագրի տեսանելիության և հանրահռչակման նպատակներից ելնելով ստեղծում է և վերահսկում Ծրագրի կայքի, սոցցանցերի և այլ թվային բովանդակությունը։ Պատրաստում է ամփոփագրեր, ինֆոգրաֆիկաներ, տեսողական ու ներկայացուցչական այլ բովանդակություն՝ դրա պատրաստման և տարածման նպատակով համագործակցելով գործընկերների հետ;
- Հանրությանը, Ծրագրի գործընկերներին և շահառուներին Ծրագրի արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով թողարկում է Ծրագրի եռամսյա առցանց պարբերական;
- Կատարում է Ծրագրի գլխավոր փաստաթղթերի (զեկույցներ, հաշվետվություններ, ձեռնարկներ, օրակարգեր, բուկլետներ և այլն) նախնական ձևավորման աշխատանքները, համակարգում է հաղորդակցությունը գործընկեր տպագրատների մասնագետների և վճարովի ներգրավված այլ մասնագետների հետ;
- Ծրագրի ղեկավարի և ԱՄՆ ՄԶԳ մեդիա աշխատակիցների հետ համակարգելով՝ պատրաստում է հիմնական միջոցառումների լուսաբանման և տեղեկատվական արշավներն ուղեկցող նյութերը, ներգրավում լրատվամիջոցների, համակարգում լրատվամիջոցների հետ աշխատանքը և արտաքին հաղորդակցությունը;
- Աջակցում է Ծրագրի Բաղադիչ 1-ի և Բաղադրիչ 2-ի աշխատակիցներին՝ իրենց ոլորտում աշակերտներին, ուսանողներին և մանկավարժներին հեռուստատեսային բանավեճեր, հարցազրույցներ, քաղաքականության մշակման հարցեր քննարկող այլ մեդիաարտադրանք ստեղծելու կամ մասնակցության գործում;
- Բաղադրիչ 2-ի թիմի հետ համագործակցելով՝ Ծրագրի գործընկեր 7 ուսումնական հաստատություններում Քաղաքացիական կրթության կենտրոններում մշակում և գործարկում է այլընտրանքային մեդիա նախաձեռնության ենթածրագիրը;
- «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունում և կոնսորցիումի անդամ կազմակերպություններում Ծրագրի աշխատակիցների և շահառուների հիմնական խմբերի (դրամաշնորհառուներ, գործընկեր համալսարանների ուսումնական կենտրոնների ուսանողներ, ԿԳՄՍ խորհրդատվական աշակերտական և ուսանողական խորհուրդներ, Ծրագրի դասընթացների երիտասարդ շրջանավարտներ) համար կազմակերպում է պարապմունքներ հաղորդակցության և արդյունավետ բովանդակություն ստեղծելու թեմաներով։
Աջակցում է Կրթական տեխոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի հետևյալ աշխատանքների իրականացմանը՝
- ArmCivics.am կայքի՝ ներառյալ դպրոցական համայնքային նախագծերի ֆինանսավորմանն ուղղված հանրային ֆոնդահայթայթման առցանց հարթակի նախագծման և բովանդակային կանոնավոր հարստացման աշխատանքների ապահովում;
- Հասարակագիտական թեմաներով ուսումնական 50 տեսանյութերի ստեղծման ռազմավարության մշակում և ընթացիկ խորհրդատվության տրամադրում ԿՏԱԿ-ի մեդիա թիմին;
- Ծրագրի Քաղաքացիական մասնակցության խմբակների համակարգող ուսուցիչների և նրանց աջակցող մասնագետների համար նախատեսված մեդիա գրագիտության և վլոգինգի դասընթացների բովանդակության հաստատում և դրանց որակյալ մատուցման գործընթացի վերահսկողություն։
Աջակցում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետևյալ աշխատանքների իրականացմանը՝
- ԿԳՄՍՆ-ի համար Երիտասարդների դրական զարգացման հայեցակարգի վերաբերյալ՝ նախարարության հաղորդակցման ռազմավարությունը մշակում և լայն հանրությանը ներկայացում;
- Ամենամյա 3 Ծրագրային էքսպոների լուսաբանման ռազամավարության մշակում, մասնակցություն դրա իրականացման գործընթացին և լսարանի ներգրավման ապահովում;
- ՀՀ-ում երիտասարդների մասնակցության գնահատմանն առնչվող՝ ՄԶՄԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների զեկույցների, ինչպես նաև ՄԶՄԿ-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդների ուժը երիտասարդական քաղաքականության մեջ» 3 ամառային դպրոցների շրջանավարտների հետազոտությունների դիզայնի ապահովում;
- Town Hall մեթոդի վրա հիմնված հանրային քննարկումների լուսաբանման աշխատանքների ապահովում։
Աջակցում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն ՍԻՎԻՏԱՍ-ի հետևյալ աշխատանքների իրականացմանը՝
- Հասարակագիտության ուսուցիչների, ինչպես նաև ապագա ուսուցիչների համար Ծրագրի շրջանակում նախատեսվող դասընթացների ձեռնարկների ձևավորում;
- «Քաղաքացիական կրթության հանրապետական համաժողով»-ի լուսաբանման ռազամավարության մշակում, մասնակցություն դրա իրականացման գործընթացին և լսարանի ներգրավման ապահովում։
Ֆինանսավարչական և այլ պարտականություններ`
- Ծրագրի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում հանրության հետ կապերի և Մեդիա Բաղադրիչի աշխատանքների համար անհրաժեշտ գնումների, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ բովանդակությունն ու պահանջագրերը՝ հետևելով ներքին ընթացակարգերին և Ֆինանսավորողի ներկայացրած պահանջներին;
- Ըստ Ծրագրի ղեկավարի ցուցումների՝ մասնակցում է ծրագրային միջոցառումներին, մեկնում է գործուղումների;
- Ծրագրի ղեկավարի հանձնարարությամբ, իր լիազորությունների շրջանակում, իրականացնում է Ծրագրի նպատակներից բխող այլ աշխատանքներ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 3 տարվա վերաբերելի աշխատանքային փորձ;
- Մագիստրոսի որակավորում (ցանկալի է՝ լրագրող, կրթության մասնագետ կամ հարակից մասնագիտությամբ);
- Հայերեն և անգլերեն լեզուների լիարժեք իմացություն;
- Փաստաթղթերի ձևավորման (դիզայնի) և վիդեոմոնտաժի ծրագրերի իմացություն, MS Office հավելվածների իմացություն, մասնավորապես՝ Word և Excel կիրառական հմտություններով;
- Վերլուծական և համակարգային մտածողություն;
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
- Հաճախակի մարզային գործուղումների պատրաստակամություն։
APPLICATION PROCEDURES: 
Այն հետաքրքրված թեկնածուները, որոնք համապատասխանում են առաջադրված պահանջներին, պետք է *****.***********@******.*** էլ հասցեին ուղարկեն ստորև նշված փաստաթղթերը՝ Subject դաշտում նշելով "Application for ACE PR and Media Director":
- Անգլերեն լեզվով հետաքրքրվածության հայտ (Cover Letter), որի մեջ պետք է նշել ակնկալվող նվազագույն աշխատավարձը, և
- Անգլերեն լեզվով ինքնակենսագրական (CV)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Կսահմանվի՝ ըստ ընտրված աշխատակցի նախկին փորձի։
ABOUT: 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը (Ծրագիր) մեկնարկել է 2022 թ․ ապրիլին և իրականացվելու է մինչև 2027թ․ ապրիլ։ Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։
Ծրագիրն իրականացնում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն «ՍԻՎԻՏԱՍ»-ը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ը։