COMPETITION TYPE: 
Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:
DETAIL DESCRIPTION: 
Խորհրդատվական ծառայությունները ներառում են մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի արդիականացումը և վերջնական գործարկումը՝ համակարգը համահունչ դարձնելու գործող իրավակարգավորումներին և շահառուների գործառնական պահանջներին։
Առաջարկվող ծառայությունների շրջանակում պետք է իրականացվի իրավական և գործառնական պահանջների վերլուծություն, օրենսդրական վերջին փոփոխությունների թվայնացում, ինչպես նաև համակարգի ինտեգրում տարբեր փոխգործելիության համակարգերի հետ։ Մասնավորապես, անհրաժեշտ է գործող իրավակարգավորումների, սույն փաստաթղթում նկարագրված պահանջների և ոլորտը կարգավորող այլ հարակից իրավական նորմերի հիման վրա նախագծել, իրականացնել, թեստավորել և իրական (գործառնական) միջավայրում տեղայնացնել գործող Համակարգը՝ վերափոխված և վերջնականացված։
Հանձնարարականի մանրամասն «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈւԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ կից՝ Հավելված Ա-ում։
REQUIREMENTS: 
Այս հանձնարարականն իրականացնելու համար նախատեսվում է վարձել խորհրդատվական ընկերություն (հետայսու՝ «Խորհրդատու»):
ՀՀ Վարչապետի աշխատակազմը հրավիրում է ընտրվելու իրավունք ունեցող/իրավասու (eligible) խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներ) Ծառայության մատուցման վերաբերյալ արտահայտելու իրենց հետաքրքրությունը:
Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձ:
Խորհրդատվական ընկերությունը պետք է բավարար ռեսուրսներ և կարողություն ունենա՝ աշխատանքն իրականացնելու համար։ Մասնավորապես, Խորհրդատվական ընկերությունը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին․
- Փորձ առնվազն մեկ երկրում քրեական գործերի կամ մինչդատական վարույթի ընթացակարգերի տեղեկատվական համակարգերի նախագծման, մշակման և ներդրման ոլորտում;
- Նմանածավալ և նման բարդության առաջադրանքների իրականացման փորձ;
- Էլեկտրոնային կառավարման համակարգերի (e-government systems) մշակման փորձ;
- Համակարգային ճարտարապետության նախագծման և համակարգերի ինտեգրման փորձ;
- Տեխնիկական աջակցության և վերապատրաստման փորձ;
- Միջազգային զարգացման կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման փորձ:
Խորհրդատուի հիմնական անձնակազմը/ փորձագետները չեն գնահատվելու այս փուլում:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը.
Ընկերության հիմնական բիզնեսի և գործունեության տարիների մանրամասն նկարագիրը՝ ներառյալ մատուցված ծառայությունները, ավարտված ծրագրերը (իրականացման ժամկետներով, հասցեներով, կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ընկերության հիմնական աշխատակազմի քանակով և այլ տվյալներով), ինչպես նաև ընկերության փորձի հիմնավորումը փաստաթղթային ապացույցներով։ Փաստաթղթերին պետք է կցվի համապատասխան առաջադրանքների ցանկ, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, պատվիրատուն, իրականացման տարին և տևողությունը, խորհրդատուի դերը, մատուցված ծառայությունների շրջանակը և ֆինանսավորման աղբյուրը։
APPLICATION PROCEDURES: 
Խորհրդատուները՝ իրենց որակավորումը բարելավելու համար կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների տեսքով կամ որպես ենթախորհրդատուներ՝ հստակորեն նշելով միավորման ձևը: Համատեղ ձեռնարկության պարագայում բոլոր գործընկերները համատեղ և համապարտ պարտավորություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:
Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով հետևյալ աշխատանքային ժամերին` 09:00-ից մինչ 18:00-ը:
Հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր ձևով ներկայացվեն ներքոնշյալ հասցեով (անձամբ կամ էլ-հասցեով) մինչև 2025թ. հոկտեմբերի 7-ը, ժ. 18:00 (տեղական ժամանակով):
պրն.Ահարոն Մկրտչյան
«Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ 4) ղեկավար
ՀՀ, ք. Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական Տուն 1 (1-ին հարկ, 115, 117 սենյակ)
հեռ. (+374 10) 515931
էլ. Փոստ. ****@****.**
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է 2020թ. նոյեմբերի ՀԲ գնումների կարգավորումները IPF վարկառուների համար (Գնումների ուղեցույց՝ չորրորդ հրապարակում) Բաժին III, պարագրաֆ 3.14, 3.16, և 3.17, որտեղ սահմանված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը:
INTENDED AUDIENCE: 
Բոլոր ընտրվելու իրավունք ունեցող/իրավասու (eligible) խորհրդատվական ընկերությունները (Խորհրդատուներ) հրավիրվում են մրցույթին մասնակցելու։
ADDITIONAL NOTES: 
Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական հայտարարությունը և «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է կից ֆայլում։
ABOUT: 
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից` Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) իրականացման համար, և մտադիր է հատկացվող միջոցների մի մասը ծախսել սույն տեխնիկական առաջադրանքում նկարագրված խորհրդատվական ծառայությունների մատուցման համար:
ATTACHMENTS:
FULL REOI&TOR—arm - REOI with TOR_E-criminal case_arm_ext3009.docx
FULL REOI&TOR__eng - REOI with TOR E-criminal case_engext3009.docx