TERM: 
Կես դրույք
JOB DESCRIPTION: 
Քանի որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ուժեղացնել իր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը, կազմակերպությունը փնտրում է կես դրույքով Հետազոտողներ, ովքեր կօգնեն կազմակերպությանը բարելավել իր մոտեցումը ուսուցիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերի ձևավորման հարցում ՝ մեթոդաբանությունների մեջ հետազոտություն ինտեգրելով: Միևնույն ժամանակ, այս նույն անհատները հանդես կգան որպես «Դասախոսներ»՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման մոդուլներում: Համագործակցելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ՝ Հետազոտողները կօգնեն հասնել հետևյալ արդյունքներին.
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատում, ըստ որի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դասասենյակներում կիրականացվի փոփոխությունների վրա հիմնված ուսուցում (CBL)՝ որպես հետազոտության վրա հիմնված այլընտրանքային մեթոդաբանություն;
- Ունենալ ուսուցիչների վերապատրաստման մոդուլների վերանայված փաթեթ, որը հեշտությամբ կհամատեղի տեսական/ հայեցակարգային մոդելներ, ինչպես նաև մեջբերումներ հետազոտությունների վրա հիմնված ուսումնական մեթոդաբանությունների հետ;
- Հավաքել և զարգացնել ակադեմիական ռեսուրսներ հայերենով՝ ենթատեքստային կրթական փիլիսոփայությունների շուրջ ուսուցումը հեշտացնելու համար;
- Իրականացնել թեմատիկ ուսումնասիրություններ ազդեցություն հաստատելու համար՝ օգտագործելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տվյալները;
- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մեթոդաբանությունները համախմբող հրապարակումներ արված կրթության ոլորտում, հատկապես Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում:
ՆՇՈՒՄ. Հնարավոր է, որ հետազոտողները իրականացնեն առանձին առարկաների նախագծեր` հիմնված բովանդակության նախադրյալների վրա, ինչպիսիք են գրագիտության գնահատումն ու գործիքները կամ STEM-ի հետ կապված ռեսուրսները:
Թիմը՝
«Հետազոտողները» և «Դասախոսները» զեկուցելու են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ծրագրերի նախագծման ղեկավարին կամ Ուսումնառության և նորարարության բաժնի ղեկավարին: «Ուսումնառության և նորարարության» թիմը, Տարածաշրջանային թիմերի հետ համատեղ, պատասխանատու է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի ձևավորման համար: Այս թիմը վերահսկում է Ուսումնառության և նորարարության ղեկավարը, որը նաև ղեկավարում է Ծրագրերի նախագծման ղեկավարին, Աշակերտների առաջնորդության ղեկավարի, Նորարարության ղեկավարի, Առաջնորդության ուղիների զարգացման գծով ղեկավարի, ինչպես նաև Տվյալների և ներազդեցության գծով ղեկավարի հետ միասին: Հետազոտողները/ Դասախոսները կաշխատեն Ուսուցչի օգնական մասնագետների՝ մեկ այլ կես դրույքով աշխատող թիմի հետ, ովքեր աջակցում են Ծրագրերի նախագծման ղեկավարին ուսուցիչների վերապատրաստման մոդուլների ձևավորման գործում, միաժամանակ գնահատելով մեր Ուսուցիչ-Առաջնորդների կողմից ներկայացված առաջադրանքները:
RESPONSIBILITIES: 
Այս դերի համար հիմնական պարտականությունները ներառում են՝
Հետազոտություններ (40%)
- Մեթոդաբանության գրական ակնարկի ստեղծում, որը համապատասխանում է «Դասավանիր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին;
- Ստացված տվյալները «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսումնական նյութերում ներառում;
- Տվյալների և ազդեցության մենեջերի հետ համագործակցություն՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի չափման գործիքները բարելավելու և ներքին հետազոտություններ կատարելու համար;
- Դեպքերի ուսումնասիրություններ մշակելը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ազդեցությունն ընդգծելու համար:
Գրելու և ուսումնական պլանների ձևավորում (20%)
- Աշխատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ծրագրերի ձևավորման ղեկավարի հետ` ուսուցիչների վերապատրաստման մոդուլներ մշակելու համար;
- Գրել փաստաթղթեր և այլ ռեսուրսներ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հետազոտական մեթոդաբանությունների, ինչպես նաև ազդեցությունն ընդգծող դեպքերի ուսումնասիրության ցուցադրման համար;
- Աջակցել կազմակերպությանը մշակել «Գործողությունների հետազոտության» մոտեցում:
Օնլայն ուսուցում (20%)
- Հեշտացնել առցանց քննարկումներն ու դասերը՝ օգտագործելով «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման մոդուլները;
- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ինքնավար մոդուլների տեսագրություններ:
Այլ (10%)
- Ստանձնել լրացուցիչ նախագծեր և առաջադրանքներ՝ աջակցելու «Դասավանդի՛ր Հայաստան»-ին իր հիմնական ծրագրի ամրապնդման գործում:
ՆՇՈՒՄ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը դինամիկ համակարգում աշխատող, զարգացող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Իր թիմը պետք է լինի ճկուն, իր աճին զուգահեռ: Կազմակերպությունը փնտրում է հաստատակամ և ճկուն առաջնորդներ, քանի որ պարտականությունները ժամանակի ընթացքում կարող են փոխվել:
REQUIRED QUALIFICATIONS: 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Ձեր փնտրած կազմակերպությունն է, եթե կարծում եք, որ կարևոր է նպաստել արժեքների վրա հիմնված և առաջնորդակենտրոն աշխատանքային միջավայրի ստեղծմանը։ Կազմակերպության թիմը պետք է բաղկացած լինի առաջնորդության մշակույթ կրողներից, ովքեր իրենց առաջնորդությամբ օրինակ կծառայեն իրենց դասարանների և ամբողջ համակարգի համար: Սա նշանակում է, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի կազմակերպության Քոչարիի կրողը լինել , բարձր ակնկալիքներ ունենալ սեփական անձի հանդեպ` միևնույն ժամանակ կարողանալ ընդունել սեփական սխալները։
Այս պաշտոնի համար կազմակերպությունը փնտրում է հետևյալ հիմնական հմտություններն ունեցող թեկնածուի.
- Հետազոտության մեթոդաբանություններ. «Հետազոտողները/ Դասախոսները» պետք է գերազանց տիրապետեն հետազոտության տարբեր մեթոդաբանությունների, որպեսզի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ուղղորդեն իր հետազոտական պրակտիկայի ամրապնդման ճանապարհին;
- Գրելը. կազմակերպությանը պետք են «Հետազոտողներ/ Դասախոսներ», որոնք կարող են անթերի կերպով ինտեգրել իրենց եզրակացությունները առկա ուսումնական ծրագրերում;
- Ուսումնական պլանի ձևավորումը. «Հետազոտողները/ Դասախոսները» պետք է համագործակցեն Ծրագրերի ձևավորման ղեկավարի, ինչպես նաև Ուսուցիչներին աջակցող գործընկերների հետ` Ուսուցիչների վերապատրաստման արդյունավետ մոդուլներ մշակելու համար;
- Հրապարակային ելույթ. «Հետազոտողները/ Դասախոսները» կարող են մասնակցել տարբեր թեմատիկ քննարկումներին, դասընթացներին և սեմինարներին: Ուստի շատ կարևոր է, որ նրանք ունենան հանրային խոսքի բարձր հմտություններ;
- Առցանց և խառը ուսուցում. «Դասավանդիր, Հայաստան»-ը ուսուցիչների վերապատրաստման մոդուլների մեծ մասի համար օգտագործում է ինքնուրույն ասինխրոն ուսուցում: Այսպիսով, կազմակերպությանը պետք են «Հետազոտողներ/ Մանկավարժներ», որոնք գիտեն, թե ինչպես նախագծել և խթանել արդյունավետ առցանց և խառը ուսուցում:
Այս հիմնական իրավասություններից բացի, կազմակերպությունը փնտրում է նաև հետևյալ որակավորումները.
- PhD (կամ համարժեք) մանկավարժության, ուսուցման, կրթության կամ հարակից ոլորտում;
- Կրթական արդարության հիմնավոր ըմբռնումն առաջնային է, նախագծային ուսուցման փորձը՝ խիստ ցանկալի;
- Դասախոսի կամ գիտաշխատողի մեծ փորձ, գերադասելի է համալսարանում;
- Ծանոթություն Բոլոնիայի գործիքներին (այսինքն` ECTS եւ ESG); «Erasmus +» - ի փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Ուսուցիչ-առաջնորդները հիմնականում խոսում են հայերեն; այնուամենայնիվ, որպես գլոբալ ցանցի մի մաս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակիցները պետք է կարողանան խոսել նաև անգլերեն: Ուստի հայերենը պարտադիր է, իսկ անգլերենը՝ խիստ նախընտրելի:
APPLICATION PROCEDURES: 
Խնդրում ենք ներկայացնել ձեր ռեզյումեն և ուղեկցող նամակը աշխատանքի պաշտոնական հայտարարության միջոցով`
https://teachforarmenia.bamboohr.com/jobs/view.php?id=77&source=other: Ձեր ուղեկցող նամակում ներկայացրեք, թե ինչն է Ձեզ հատկապես գրավել կազմակերպության առաքելության և տվյալ հաստիքի մեջ: Եթե «Դասավանդի՛ր, Հայաստանի» որևէ աշխատակից է Ձեզ ուղղորդել, որ դիմեք այս հաստիքին, խնդրում ենք ուղեկցող նամակում նշել նրա ով լինելը: Ձեր դիմումում խնդրում ենք նշել նաև ձեր աշխատավարձի ակնկալիքները (համախառն գումարով): Բացի այդ, եթե Ձեր ռեզյումեն հայերեն է, խնդրում ենք տրամադրել նաև անգլերեն տարբերակը:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Կազմակերպության հավատարմությունը բազմազանությանը, արդարությանն ու ներառականությանը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կազմակերպություն է, որը ձգտում է իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը լսելի դարձնել: Որպես այդպիսին, այն հավատարիմ է հավասարության սկզբունքին և ձգտում է ստեղծել ներառական միջավայր:
Ծրագրին կարող են դիմել տարբեր մասնագիտական կրթություն ունեցող թեկնածուներ: