TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամ, ով կմիանա Ընկերությանը որպես Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։
RESPONSIBILITIES: 
- Վարկային հայտերի փաթեթների ուսումնասիրություն, ռիսկայնության գնահատում, եզրակացության տրամադրում, ներկայացում համապատասխան կոմիտեների նիստերին;
- Վարկային մոնիթորինգների իրականացում, այցեր հաճախորդների տնտեսություններ, հաշվետվությունների կազմում;
- Ներդրվող նոր վարկային պրոդուկտների ռիսկայնության հնարավոր մակարդակների ուսումնասիրություն, հավանական ռիսկայնության մակարդակների սահմանում և տրամադրում շահագրգիռ ստորաբաժանումներին;
- Ղեկավարությանը ներկայացվող ամսական/եռամսյակային հաշվետվությունների կազմում ներքին և արտաքին նորմատիվների, կենտրանացումների վերաբերյալ;
- Ընկերության ֆինանսական ակտիվների ամենամսյա դասակարգման և պահուստավորման հաշվարկների իրականացում՝ համաձայն ռեգիստրի պարբերական տեղեկատվության, հետդասակարգումային ստուգում;
- «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9 ստանդարտի համաձայն ֆինանսական և այլ ակտիվների արժեզրկման հաշվարկների իրականացում;
- Ընկերության բոլոր ստորաբաժանումների պարգևավճարների հաշվարկում;
- Մասնակցություն բաժնի կողմից կազմվող ընթացակարգերի և կարգերի կազմման գործընթացին, առաջարկների ներկայացում;
- Ընկերության ակտիվների Տարեկան գույքագրման աշխատանքներին մասնակցություն;
- Բաժնի ղեկավարի կողմից տրվող այլ առաջադրանքների կատարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական, տեխնիկական ոլորտում);
- Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (վարկային, ռիսկերի կառավարում);
- MS Office և ASBank-ի իմացություն;
- Վարկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Բիզնեսի և գյուղատնտեսության վերլուծության հմտություններ;
- Ժամանակի արդյունավետ կառավարում, hստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն;
- Ազնվություն, պատասխանատվություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի մասնագետ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
ADDITIONAL NOTES: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: