TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
«Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Սննդի անվտանգության փորձարկումների բաժնում պարենային և ոչ պարենային արտադրատեսակների փորձարկման ավագ մասնագետի 2 և ավել տարվա աշխատանքային փորձով:
RESPONSIBILITIES: 
- Սննդի լաբորատորիայում կատարել բոլոր փորձարկումները, վարել ընթացքը և վերահսկել/ վերաստուգել;
- Կատարել ստանդարտ շահագործման ընթացակարգերը և որակի պահանջները՝ իրականացվող փորձաքննությունների որակի ապահովման համար;
- Աշխատել անալիտիկ սարքերով (այդ թվում և ԳՔ-ՄԴ; ԲԱՀՔ; ԲԱՀՔ-ԱՍ/ՄՍ/, ԱԱՍ) - ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների իմացությունը խրախուսվում է;
- Գնահատել սարքերի չափագրման արդյունքները, ստանդարտները, գրանցել փորձերի ընթացքը;
- Պատրաստել քիմիական լուծույթներ նորմատիվային փաստաթղթի համաձայն;
- Պահպանել հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիությունը; ցուցաբերել անկողմնակալ մոտեցում;
- Ստուգել փորձարկման արդյունքները, բացահայտել և կանխարգելել անհամապատասխանությունները, գնահատել ռիսկայնությունը;
- Աշխատանքին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, ձևավորել դրական մթնոլորտ, ցուցաբերել ազնվություն, պատրաստակամություն, թիմային աշխատանքի ունակություն։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Անալիտիկ սարքերով աշխատելու ունակություն (այդ թվում և ԳՔ-ՄԴ; ԲԱՀՔ; ԲԱՀՔ-ԱՍ/ՄՍ/, ԱԱՍ);
- ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների իմացությունը խրախուսվում է։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@******.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սննդի անվտանգության փորձարկումների բաժնի ավագ մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Բարձր աշխատավարձը երաշխավորված է:
ADDITIONAL NOTES: 
Աշխատակիցների տեղափոխումը և ընդմիջումը իրականացվում է ընկերության կողմից: