TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբանը (ՍՏՀՎ) իրականացնում է տնտեսական հետազոտություններ, շուկայական հետազոտություններ, տնտեսության տարբեր ճյուղերի, ոլորտների կամ բնագավառների հետազոտություններ` Հայաստանի, առանձին տարածաշրջանի, համայնքի կամ բնակավայրի մասշտաբով: ՍՏՀՎ-ն գործի բերմամբ շփվում է հանրության ամենատարբեր խմբերի հետ, այդ թվում` կառավարության անդամների և տարբեր պետական պաշտոնյաների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ֆերմերների, ոլորտային փորձագետների, սպառողների և այլ անձանց ու խմբերի հետ: ՍՏՀՎ-ի աշխատանքը զուգակցվում է գործուղումներով, ճանապարհորդություններով, երբեմն` գիշերակացով: Տարբեր հետազոտական ծրագրերում, կախված թեմայից, ժամկետից և բովանդակությունից, ՍՏՀՎ-ն կարող է հանդես գալ որպես հետազոտական թիմի ղեկավար կամ թիմի անդամ:
RESPONSIBILITIES: 
- Հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն առաջնային աղբյուրներից` կիրառելով տվյալների ստացման տարբեր մեթոդներ, այդ թվում` դեմ առ դեմ անհատական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակագրություն:
- Հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն երկրորդային աղբյուրներից` օգտագործելով տվյալների ստացման բոլոր տպագիր և օնլայն ռեսուրսները, այդ թվում` պաշտոնական վիճակագրության նյութեր, օնլայն վիճակագրական բազաների տվյալներ, հետազոտական կառույցների և փորձագետների կողմից հեղինակած հետազոտությունների հաշվետվություններ, ԶԼՄ-ների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների և կազմակերպությունների վեբ-կայքերում առկա տեղեկատվություն և այլն:
- Իրականացնել հավաքագրված հետազոտական տվյալների և տեղեկատվության դասակարգում, ամփոփում, վերլուծություն:
- Պատրաստել վերլուծական հաշվետվություն, պատրաստել և ներկայացել պրեզենտացիաներ:
- Վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո, ազատ աշխատաժամանակի առկայության պայմաններում, տնօրեններից որևէ մեկի հանձնարարությամբ մասնակցել ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և կատարել ծրագրերի ղեկավարների կողմից դրված առաջադրանքներ՝ սեփական հմտությունների և մասնագիտական ունակությունների սահմաններում։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, վիճակագրության և/ կամ սոցիոլոգիայի բնագավառներում:
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքային փորձ:
- Հայաստանի տնտեսության լավ իմացություն, գլոբալ տնտեսական հարաբերությունների ընդհանուր պատկերացում:
- Անգլերենի սահուն իմացություն՝ գրավոր և բանավոր:
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի գերազանց տիրապետման մակարդակով:
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **********@**********.** և **********@**********.** էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբան»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Բանակցային` կախված հավակնորդի փորձից և որակավորումից:
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
Պահանջվող որակավորումներին համապատասխանող բոլոր անձինք
ADDITIONAL NOTES: 
Վճարվող փորձաշրջան՝ 2-3 ամիս կամ 1-2 հետազոտական աշխատանք:
ABOUT COMPANY: 
AM Partners-ը բիզնես խորհրդատվական ընկերություն է, Հայաստանի բիզնես խորհրդատվության ծառայությունների շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մասնագիտացած է ծրագրերի մոնիտորինգի և գնահատման, սոցիալ-տնտեսական հետազոտությունների, հանրային հարցումների, բիզնես և ներդրումային ծրագրերի մշակման, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման մեջ: Ընկերության պատվիրատուների մեջ են Հայաստանի կառավարությունը, միջազգային դոնոր կազմակերպությունները (Համաշխարհային Բանկ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ, Ավստրիական Զարգացման Գործակալությունը, Վորլդ Վիժնը, և այլն), զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամները և ՀԿ-ները, տասնյակ հայկական և արտերկրյա մասնավոր ընկերություններ: Կազմակերպության մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ` հետևելով հետևյալ հղմանը՝
www.ampartners.am: