TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը փնտրում է Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական:
RESPONSIBILITIES: 
- Աջակցել համալսարանում «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» եվրոպական նախագծի աշխատանքներին;
- Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով;
- Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն (master 2 կամ դրան համարժեք) մարքեթինգի, կառավարման կամ հասարակական գիտությունների ոլորտում;
- Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն; aնգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա վարչական աշխատանքի փորձ;
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ:
APPLICATION PROCEDURES: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ֆրանսերեն լեզվով ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ ***@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Assistante de la Direction des relations institutionnelles»:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ATTACHMENTS:
Job Announcement in French - Annonce-Assistante-rel-ext-2020 decembre.doc
ABOUT COMPANY: 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակներում։