TERM: 
Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00)
JOB DESCRIPTION: 
Հայաստանի Հանրապետության Նոտարական Պալատը փնտրում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել AENIS (Armenian e-Notary information system) էլեկտրոնային Նոտար համակարգի սպասարկում;
- Կազմակերպել, մասնակցել AENIS (Armenian e-Notary information system) էլեկտրոնային Նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքներին;
- Սպասարկել Պալատի ինտերնետային կայքը;
- Պալատի ներքին տեղեկատվական համակարգ մուտքագրել հաստատված ներքին իրավական ակտերի էլեկտրոնային տարբերակը;
- Մասնակցել Պալատի ժողովի, վարչության և հանձնաժողովների նիստերի կազմակերպման աշխատանքներին;
- Մասնակցել նոտարների վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքներին;
- Մասնակցել ՀՀ նոտարական պալատի փաստաթղթաշրջանառության սպասարկման և գործավարության իրականացման աշխատանքներին;
- Կատարել Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարարականներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն; կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Սուղ ժամկետներում և լարված ռեժիմով աշխատելու կարողություն;
- Համբերատարություն և սովորելու պատրաստակամություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Վերլուծելու ունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (հայերեն լեզվով) ուղարկել ՀՀ նոտարական պալատի **************@****.** էլ. հասցեին` թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՏՏ մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն ինքնակենսագրականների ուսումնասիրման փուլում ընտրված հավակնորդները:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
330,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները)