TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
ԲԴ Ռիթեյլ Գրուպ Ընկերությունը փնտրում է թեկնածու Տնօրենի Օգնականի թափուր հաստիքի համար:
RESPONSIBILITIES: 
- Տրամադրել ադմինիստրատիվ աջակցություն` ներառյալ հանդիպումների, նիստերի (առկա և առցանց) ժամանակացույցի կազմում;
- Կատարել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվության հարցումներին, իրականացնել պատշաճ փաստաթղթավորում;
- Կատարել հանդիպումների պլանավորում, նիստերի, օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում;
- Նախագծել նիստերի և հանդիպումների օրակարգերը, տրամադրել նյութեր շահագրգիռ անձանց;
- Սպասարկել Տնօրենի մուտքային և ելքային զանգերը, համակարգել փոստի և հաղորդակցման այլ տեսակները;
- Իրականացնել գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ;
- Անհրաժեշտության դեպքում կատարել աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցվելու գերազանց ունակություն;
- Տնօրենի օգնականի և/ կամ ադմինիստրատիվ օգնականի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Գաղտնիություն պահպանելու ունակություն;
- Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություն;
- Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն;
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն;
- Microsoft Office ծրագրերի գերազանց իմացություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն;
- Գերազանց միջանձնային հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան որակավորում, կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV/ Resume) **@*******.** էլ. փոստին մինչև հայտարարության վերջնաժամկետը: Խնդրում ենք վերնագիր (subject) տողում պարտադիր նշել հաստիքի անվանումը («Տնօրենի Օգնական»)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.