TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ փնտրում է Տնօրենի օգնական/ ՄՌԿ մասնագետ՝ վարելու կազմակերպության թղթաբանությունը, կադրային փաստաթղթաշրջանառությունը և կատարելու Տնօրենի հանձնարարությունները:
RESPONSIBILITIES: 
- Վարել կազմակերպության թղթաբանությունը (էլեկտրոնային և թղթային), սահմանված կարգով գրանցել, բաշխել ու արխիվացնել փաստաթղթերը;
- Կազմել կազմակերպության գործունեության շրջանակներում պատրաստվող պայմանագրերը, խմբագրել առաջարկներ և այլ փաստաթղթեր, կառավարել պայմանագրերի ստորագրման ընթացքը;
- Իրականացնել տնօրենի ընդունարանի հեռախոսազանգերի ընդունում, հաղորդագրությունների գրանցում, նամակագրության վերահասցեագրում համապատասխան անձանց;
- Կազմակերպել տնօրենի գործուղումները, այդ թվում՝ իրականացնել և հաստատել անհրաժեշտ ամրագրումներ;
- Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ և տրամադրել կազմակերպության անձնակազմին աջակցություն այլ հարցերում;
- Կազմակերպել և համակարգել խորհրդակցություններ, հանդիպումներ;
- Կատարել տնօրենի այլ հանձնարարություններ;
- Վարել կադրային փաստաթղթաշրջանառությունը՝ նոր աշխատակիցների գրանցում, ազատում, արձակուրդի տրամադրում և այլն;
- Ինֆորմացիա ներմուծել 1C համակարգ;
- Վարել կազմակերպության աշխատակիցների անձնական գործերը, թարմացնել դրանք պարբերաբար;
- Կատարել ՄՌԿ բաժնի այլ աշխատանքեր;
- Անցկացնել հարցազրույցներ;
- Տիրապետել և կազմակերպել անձնակազմի համալրման գործընթացի փուլերը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա համանման աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում;
- Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ;
- Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն;
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն;
- Բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն;
- Գերազանց միջանձնային և թիմային հմտություններ;
- Տարբեր ստորաբաժանումներից աշխատակիցների արդյունավետության վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրման և ինտեգրման հմտություններ;
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն;
- Գործնական շփման էթիկա:
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ***@*************.** էլ. հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Տնօրենի Օգնական/ ՄՌԿ Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Սկսած 200,000 ՀՀ դրամ (Զուտ աշխ.)
ABOUT COMPANY: 
«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ, լինելով գերմանական «Daimler Կոնցեռնի» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, շուրջ 15 տարի իր գործունեությունն է ծավալում՝ մատուցելով Mercedes-Benz բրենդի հավատարիմ հաճախորդներին լավագույն սպասարկում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականի հունվարի 7-ին, կարճ ժամկետներում դառնալով ՀՀ տարածքում ավտոմեքենաների ներմուծման, ավտոտեխսպասարկման և ավտոպահեստամասերի վաճառքի գծով առաջատարներից մեկը: Հետևելով Mercedes-Benz բրենդի կարգախոսին՝ «Լավագույնը, կամ ոչինչ» (“The Best or Nothing”), «Ավանգարդ Մոթորս»-ը մշտապես կատարելագործում և լայնացնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը՝ համապատասխանեցնելով տեսականու գնային ցուցանիշները, ձեռքբերման և հետագա սպասարկման պայմանները «Լավագույն որակը՝ լավագույն գնով» նշանաբանին:
Սկսած 2017թ.-ից «Ավանգարդ Մոթորս»-ը համագործակցում է հայաստանյան առաջատար լիզինգային կազմակերպության՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ, որի շնորհիվ ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերել ինչպես մարդատար, այնպես էլ կոմերցիոն դասի ավտոմեքենաներ աննախադեպ շահավետ պայմաններով:
«Ավանգարդ Մոթորս»-ը ներկրում և վաճառում է մարդատար, կոմերցիոն և բեռնատար ավտոմեքենաներ՝ շահավետ պայմաններով, հետագա սպասարկման համար նախատեսված սերվիս-փաթեթներով և երաշխիքային սպասարմամբ: Ավտոտեխսպասարկան կայանում Daimler Կոնցեռնի կողմից որակավորում ստացած և վերապատրաստված մասնագետները կատարում են մեքենայի արատորոշում, տեխսպասարկում, ներկման և վերանորոգման աշխատանքներ, իսկ սպասարկման կայանում տեղադրված պահեստամասերի համար տրվում է 1 տարվա երաշխիք: Վաճառասրահում կատարվում է պահեստամասերի, աքսեսուարների և հուշանվերների վաճառք և պատվերների գրանցում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել
https://www.mercedes-benz.am: