TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնտեսագետների թափուր հաստիքների համալրման գործընթացի մեկնարկի մասին։ Վարչության տնտեսագետի պաշտոնի նկարագրին և հայտարարության մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.prosecutor.am/am/mo/8433/:
RESPONSIBILITIES: 
- Տրամադրել մասնագիտական և մեթոդական աջակցություն Վարչության
աշխատանքների իրականացման գործընթացում.
- Համապատասխան փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա իրականացնել վերլուծություններ, կազմել հաշվետվություններ.
- Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա կազմել տեղեկանքներ և
ներկայացնել ոլորտի կատարելագործմանն միտված հիմնավոր առաջարկություններ.
- Այլ անձանց չփոխանցել աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի
դարձած տեղեկությունները.
- Ըստ անհրաժեշտության, Վարչության պետին կամ ՀՀ գլխավոր դատախազի՝
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել զեկույց իր կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների և/ կամ տնտեսագիտության և/ կամ հաշվապահության ոլորտում և/ կամ աուդիտորի որակավորում;
- Մասնագիտական գիտելիք՝ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիք:
APPLICATION PROCEDURES: 
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) Դիմում (ձևը լրացվում է տեղում);
բ) Անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով);
գ) Բարձրագույն կրթությունը և (կամ) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով;
դ) Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով;
ե) Հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ (տե՛ս Ծանոթություն 1՝ կցված);
զ) Ինքնակենսագրություն;
է) Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով;
ը) Հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում;
թ) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-12:30-ն:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
595,260 (հինգ հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ներառյալ հարկերը:
ATTACHMENTS:
Ծանոթություն - Ծանոթություն1.docx