TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիքի մրցույթ։ Հանրային լրագրության ակումբը փնտրում է գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։
Հանրային լրագրության ակումբը մտածում է, որ ծրագրերի կառավարմամբ զբաղվող իր գործընկերը պետք է լինի ստեղծագործ ու նորարարական, կարողանա գտնել լուծումներ բարդ իրավիճակներում և կազմակերպել նախագծերի կառավարմանն ուղղված հաղորդակցությունը գործող կողմերի միջև։
Ծրագրերի ղեկավարը կազմակերպությունում պատասխանատու է լինելու բոլոր ծրագրերի կառավարման, դրանց իրականացմանն ուղղված հաղորդակցության վարման և հաշվետվությունների ներկայացման համար։
RESPONSIBILITIES: 
- Վերահսկել ծրագրի/երի հետ կապված բոլոր գործողությունները և հանդես գալ որպես առանցքային պատասխանատու՝ ծրագրային գործընկերների ու դրամաշնորհառուների և ծրագրում ընդգրկված ՀԼԱ աշխատակիցների միջև;
- Ապահովել ծրագրի/երի գործողությունների անխոչընդոտ ընթացքն ու նախատեսված արդյունքների իրականացումը;
- Ապահովել ծրագրի/րերի գործողությունների համապատասխանեցումը ՀԼԱ և դրամաշնորհառու կազմակերպության պահանջներին ու կանոններին;
- Պատասխանատու լինել ծրագրի/երի գործողությունների մշակման, պլանավորման, իրականացման վերահսկման և արդյունքների մշակման ու կատարման համար, ղեկավարել ծրագրի պլանավորումը, բյուջետավորումը, գործողությունների պլանները, ինչպես նաև վերահսկել ծրագրային հաղորդակցման միջոցառումները;
- Պատասխանատու լինել ծրագրային հաշվետվությունների համար՝ մշակելով կազմակերպության ներսում և համահայտատուների համար հաշվետվություններ ներկայացնելու համապատասխան ձևաչափ և ժամկետներ;
- Վերահսկել ծրագրերում ներգրավված այլ գործընկերների՝ ծրագրային աշխատանքների իրականացումը և ժամանակին հաշվետվությունների ներկայացումը;
- Պատշաճ ժամկետներում կազմակերպության ղեկավարին տեղեկացնել ծրագրերի արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին; -Առաջնորդել և մոտիվացնել ծրագրերում ընդգրկված թիմերին;
- Վերահսկել ծրագրի գործողությունները և ծախսերը, ինչպես նաև կառավարել/վերահսկել ծրագրում ներգրավված խորհրդատուների և կամավորների հետ աշխատանքը;
- Ուղղորդել և աջակցել ֆինանասական թիմին ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացում՝ ծրագրային գործողությունների վերաբերյալ պատշաճ և ժամանակին տեղեկություններ հայտնել։
- Տեղեկացնել և լրացնել տեղեկությունները օնլայն համակարգում պատշաճ և ժամանակին քաղաքացիաիրավական պայմանագրերի և նոր աշխատակիցների վերաբերյալ;
- Մշակել ծրագրի/երի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր;
- Կազմել ֆինանսավորում ստացած ծրագրերի բովանդակային և ծրագրային հաշվետվությունները՝ տվյալներ հավաքագրելով համապատասխան աշխատակիցներից/գործընկերներից;
- Իրականացվող ծրագրերի շրջանակում նախաձեռնել և կառավարել անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների գնումների գործընթացը;
- Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների դրամաշնորհային հնարավորություններին, առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին;
- Մասնակցել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ մշակելու աշխատանքներին;
- Վարել նամակագրություն դոնորների հետ, հնարավոր դոնորներին ներկայացնել ՀԼԱ ծրագրերի մասին տեղեկություն, անհրաժեշտ փաստաթղթեր;
- Ներկայացնել ՀԼԱ-ն և ծրագրերը տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ;
- Ապահովել աշխատանքային փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվացումը և գաղտնիությունը;
- Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ՀԼԱ գործընկերների, դրամաշնորհառուների և շահառուների հետ, ինչպես նաև ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ;
- Առանձնացնել համապատասխան կազմակերպություններ և հաստատել գործընկերային կապեր՝ բացահայտելու համագործակցության նոր ուղիներ և ընդլայնելու ծրագրի ազդեցությունը;
- Վերահսկել հաշվետու աշխատակիցների կատարած աշխատանքների որակը;
- Եռամսյակը մեկ իրականացնել ծրագրերում ներգրավված աշխատակիցների գնահատում և ներկայացնել դրանց արդյունքները ՀԼԱ ղեկավարին;
- Մասնակցել ՀԼԱ ինստիտուցիոնալ զարգացման գործընթացներին, հեղինակել, մշակել/ լրամշակել ՀԼԱ ծրագրերի թեմաներին առնչվող կանոնակարգեր;
- Անհրաժեշտության դեպքում մշակել ծրագրերի թեմաներին առնչվող համառոտագրեր;
- Վերահսկել ծրագրերի ընթացքում ստեղծված բովանդակության որակը, առաջնորդել հաղորդակցման գործընթացները;
- Հեղինակել ծրագրերից բխող համապատասխան հաղորդակցման նյութեր, հանրային իրազեկման արշավներ, հանրային իրազեկման այլ նյութեր;
- Անցկացնել մասնագիտական հմտություններից բխող վեբինարներ, քննարկումներ ու համաժողովներ, համակարգել ու մոդերացնել դրանք՝ ըստ անհրաժեշտության;
- Պատրաստել ծրագրերին առնչվող հանրային իրազեկման սահիկաշարեր, հաղորդակցման այլ հանրային նյութեր ու բովանդակություններ;
- Աշխատանքները կատարել նախապես նախանշված վերջնաժամկետներին համապատասխան;
- Կատարել այլ առաջադրանքներ՝ տրված ՀԼԱ ղեկավարի կողմից:
REQUIRED QUALIFICATIONS: 
Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում;
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում;
- Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն;
- Անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր;
- Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման իմացությունը ցանկալի է;
- Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն;
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն;
- Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման, դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ;
- Վիզուալ նյութերի պատրաստման կարողություններ;
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում;
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ;
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ;
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ;
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն;
- Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ;
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ;
- Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES: 
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` ****@***.**: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի ղեկավար – ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ»։ Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։ Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։ Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացումը, մասնագիտական առաջընթացը։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։