TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ հրավիրում է աշխատանքի Ծրագրերի Կառավարման Մասնագետի։
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել էլեկտրոնային կառավարման ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի, միջազգային փորձի ուսումնասիրություն։
- Կատարել իրականացվող ծրագրերի բազմակողմանի վերլուծություններ;
- Աշխատել տարատեսակ տվյալների բազաների հետ, ամփոփել և հայտնել փորձագիտական կարծիք;
- Վերհանել ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ամփոփել;
- Ապահովել և վարել գործընկեր կազմակերպությունների հետ հաղորդակցությունը;
- Կազմակերպել հանդիպումներ;
- Ներկայացնել կազմակերպության կողմից իրականացվող նախագծերը, այդ թվում՝ արտասահմանյան գործուղումների ընթացքում։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական;
- Վերլուծական աշխատանքներ կատարելու նկատմամբ սեր և հմտություններ;
- Համակարգչային հմտություններ;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Հաղորդակցվելու, լսարաններում ելույթ ունենալու հմտություններ;
- Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն;
- Մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման ցանկություն;
- Մասնագիտական աշխատանքից բացի այլ հետաքրքրություններ։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրերի Կառավարման Մասնագետ»)։ Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060464501(201)։ Վերջնական որոշումից առաջ լավագույն թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային՝ կախված դիմորդի որակավորումից։