JOB DESCRIPTION: 
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» փնտրում է պատասխանատու եւ եռանդուն ծրագրի ղեկավարի՝ Հիմնադրամի արագ արձագանքման կարճաժամկետ ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Ծրագիրը նպատակ ունի մասնագիտական աջակցություն տրամադրել առաջնային օղակում աշխատող մասնագետներին, ինչպես նաեւ տրամադրել անվճար հոգեբանական աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։
RESPONSIBILITIES: 
.
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․
- Ապահովել ծրագրի գործողությունների պատշաճ իրականացումը՝ ծրագրի պահանջների, բյուջեի եւ ժամանակացույցի համապատասխան;
- Ապահովել ծրագրի շահառուների ընտրությունը՝ համաձայն ծրագրով սահմանված չափորոշիչների;
- Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ եւ ապահովել դասընթացների մասնակիցների ընտրությունը՝ ըստ սահմանված չափորոշիչների;
- Հիմնադրամի մասնագիտական թիմի հետ միասին իրականացնել դասընթացավարների ընտրություն;
- Ծրագրի իրականացման համար ապահովել գործընկեր կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցություն;
- Իրականացնել ծրագրի մշտադիտարկում, ինչպես նաեւ ապահովել ծրագրի ընթացիկ եւ վերջնական արդյունքի գնահատում;
- Տրամադրել ծրագրի ընթացքի եւ վերջնական արդյունքի մասին հաշվետվություններ;
- Ապահովել ծրագրի պատշաճ փաստաթղթավորումը եւ արխիվացումը։
REQUIRED QUALIFICATIONS: 
.
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ․
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, ծրագրերի կառավարման կամ հասարակական գիտությունների ոլորտում;
- Ծրագրերի ղեկավարման ոչ պակաս, քան հինգ տարվա աշխատանքային փորձ;
- Ծրագրի ղեկավարման պրոցեսների իմացություն;
- Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթը՝ պարտադիր):
ՑԱՆԿԱԼԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ․
- PMP որակավորում;
- ՀՀ մարզերում աշխատելու պատրաստակամություն;
- Թիմում աշխատելու դրական փորձ;
- Շփման հմտությունների բարձր մակարդակ;
- Ակտիվ լսելու հմտություններ;
- Նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու ցանկություն։
APPLICATION PROCEDURES: 
.
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՍՏԻՔԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
- CV (ինքնակենսագրական),
- Ուղեկցող նամակ՝ 500 բառի սահմաններում (cover letter),
- Երաշխավորագիր՝ աշխատանքային վերջին երեք հաստատություններից որեւէ մեկի ղեկավարից (ներկայացվում է նախնական ընտրության փուլից հետո)։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ․
Ծրագրի ղեկավարի ազատ հաստիքին դիմելու հայտը անհրաժեշտ է ուղարկել **@*******.** էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. դեկտեմբերի 17-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակը վերնագրել "Rapid response project manager": Ընտրության նախնական փուլը հաղթահարած դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ դեկտեմբերի 22-ը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.