JOB DESCRIPTION: 
Ծրագրի օգնականը պատասխանատու կլինի «Բյուջե բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրված հանձնարարությունների կատարման համար, այդ թվում՝ հանդիպումների, միջոցառումների, այցերի կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում, էլեկտրոնային նամակների պատասխանների կազմում, ինչպես նաև այլ վարչական աշխատանքներ և ծրագրային գործողություններ։
RESPONSIBILITIES: 
Ծրագրային օգնականին առաջադրվող խնդիրները և գործառույթները.
- Կազմակերպել հանդիպումներ, միջոցառումներ, այցեր;
- Գրանցել հեռախոսազանգերը;
- Կազմել էլեկտրոնային նամակների պատասխանները;
- Կատարել ծրագրի ուղղություններով կատարվելիք աշխատանքներում կազմակերպության նախագահի և ծրագրի ղեկավարի հանձնարարությունները;
- Պատրաստել նյութեր ԻՀԱ և ծրագրերի կայքերի համար;
- Կատարել այլ վարչական աշխատանքներ, ծրագրային գործողություններ և ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն, կամ բարձրագույն ուսումնական հաստատության 4-րդ և բարձր կուրսերի ուսանող, կամ հեռակա ուսուցման 3-րդ և բարձր կուրսերի ուսանող;
- Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաշվետվություններ, զեկույցներ, ներկայացումներ և այլ աշխատանքային փաստաթղթեր կազմելու հմտություններ;
- Հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն; ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ։
Լրացուցիչ Պահանջներ.
- Բարեվարքության և հակակոռուպցիոն արժեքների բարձր ընկալում, ԻՀԱ արժեքների ընդունում;
- Թիմային և անկախ աշխատելու կարողություններ;
- Ստեղծարար մոտեցում և նախաձեռնողականություն;
- Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն;
- Վերջնաժամկետներում աշխատելու կարողություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են մինչ վերջնաժամկետի ավարտը ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով, թե ինչու են ուզում աշխատել այս պաշտոնում, ****@*****.** էլ. փոստին։ Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Ծրագրի օգնական»): Անհրաժեշտության դեպքում, մրցութային հանձնաժողովը թեկնածուից կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր և տեղեկություններ։
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Առաջին փուլում թեկնածուների գնահատումը իրականացվելու է ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Ընտրության առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն երկրորդ փուլ՝ հարցազրույցի անցկացմանը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Ուշադրություն՝
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի:
ABOUT: 
«Բյուջե բոլորի համար» ծրագիրը իրականացվում է հետևյալ երեք կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա (ղեկավար կազմակերպություն), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ: Ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության ուժեղացված մասնակցությանը։